Հարություն Սվաճյան

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

Հրանտ Տեր-Անդրեասյան

Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ

Հրաչյա Գրիգորյան

Գրականագետ

Վահե Վահյան

Բանաստեղծ

Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր

Վիլլի Մոկացյան

Ջութակահար

Արմեն Ադամյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ԱՐՇԱԿ ՄԱԴՈՅԱՆ

Բանասեր, թարգմանիչ

Ծնվել է 1938թ. հուլիսի 1-ին, Ախալքալակում: Գրող, պատմաբան Արշակ Մադոյանի թոռն է: 1945-53թթ սովորել է ծննդավայրի Հ.Թումանյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում, ապա տեղափոխվել է Երևան և 1955թ. ավարտել Ղ.Աղայանի անվան դպրոցը։ 1961թ. ավարտել է նաև Երևանի պետական համալսարանը: 1971թ-ից աշխատել է ԵՊՀ հայագիտության գիտահետազոտական լաբորատորիայում, 1986-2006թթ եղել է վարիչը, 2001թ-ից` առաջատար գիտաշխատող, 2006-09թթ` ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ 2009թ-ից Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիրն է: 1970թ. «Առաքել Սյունեցի» ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1985թ. պաշտպանել դոկտորական ատենախոսություն` «Միջնադարյան հայկական պոեմը (ԺԱ-ԺԶ դարեր)» թեմայով։ Այդ թվականից բանասիրական ֆակուլտետում կատարել է նաև դասախոսական աշխատանք, 1994թ. մրցույթով ընտրվել է ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր և ավանդել «Հայ գրքի պատմություն» առարկան։ Հայ մատենագրության պատմություն է դասավանդել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1962թ-ից հայոց հին գրականության պատմությանը նվիրված հոդվածներով, հրապարակումներով, գրախոսություններով հանդես է եկել Հայաստանի և սփյուռքի գիտական և գրական-հասարակական պարբերականներում` հատուկ ուշադրություն հատկացնելով հին գրականության ժանրային համակարգի ուսումնասիրությանը։ Հրատարակել է մենագրություններ, կազմել, առաջաբաններով ու ծանոթագրություններով օժտել է տարբեր բնույթի ժողովածուներ, թարգմանել (գրաբարից և ռուսերենից), խմբագրել բազմաթիվ գրքեր։ Աշխատանքները վերաբերում են հայոց հին գրականության պատմությանը և տեսությանը, կազմել է քննական բնագրեր` Առաքել Սյունեցի «Ադամգիրք» (1989թ.), Հովհաննես Սարկավագ Իմաստասեր «Լուծմունք «Սահմանաց գրոց» (համահեղինակ, 2004թ.): Հրատարակվել են նրա «Հայ-ռուսական գրական փոխառնչություններ» (1985թ.), «Առաքել Սյունեցի բանստեղծը» (1987թ.), «Երուսաղեմ, Երուսաղեմ» (1999թ.), «Հայագիտության դասականները միասնական ուղղագրության մասին» (2007թ.), «Ամենեքեան որ սուր առնացուն՝ սրով անկցին» (2011թ.) գրքերը: Հրատարակել է Գրիգոր Մարաշեցու, Տերտեր Գրիչ Երևանցու, Հակոբ Նետրաթենցի, Գրիգոր Գրիչ Մոկացու մի շարք բանստեղծություններ, կազմել «Հայ միջնադարյան քնարերգություն» (համահեղինակ, 1996թ.) ժողովածուն, աշխարհաբարի վերածել և ծանոթագրել Ղուկաս Սեբաստացու «Դավիթ Բեկի պատմությունը» (1988թ.), «ԺԵ-ԺԸ դարերի ուղեգրություններ» (1992թ., 2005թ.), «Հայկական վարքեր և վկայաբանություններ 5-15-րդ դդ» (1998թ.), Թովմա Մեծոփեցու «Պատմագրական երկերը» (2003թ.) գրքերը։ 1996թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2008թ. պարգևատրվել է Սբ. Էջմիածնի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար