Ստեփան Մալխասյանց

Բանասեր, լեզվաբան, բառարանագիր

Հակոբոս Տաշյան

Բանասեր, լեզվաբան, հայագետ

Մամբրե Մատենճյան

Գրականագետ

Տրդատ Նշանյան

Դերասան, բեմադրիչ

Արտաշես Բաբայան

Դրամատուրգ, թատերագետ

Սերգեյ Աղաբաբով

Կոմպոզիտոր

Գագիկ Վարդանյան

Գեղանկարիչ

Արման Միրիջանյան

Դերասան, ռեժիսոր

Վարդան Գաբոյան

Կիթառահար

Սուրեն Առուստամյան

Դերասան, հաղորդավար

 

 

 

 

ԱՐՏԱՇԵՍ ՂԱՀՐԻՅԱՆ

Արձակագիր

1 հուլիս, 1937 - 28 հուլիս, 2020

Ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: Եղել է Արցախում հայտնի Աշուղ Առուստամի ծոռը։ 1956թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1961` Երևանի պետական համալսարանի հայկական բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: Որպես սրբագրիչ երկար տարիներ աշխատել է «Սովետական Հայաստան», «Ավանգարդ» թերթերի, «Պատմաբանասիրական հանդեսի» և «Սովետական գրականություն» (հետո` «Նորք») ամսագրի խմբագրություններում: 1976թ-ից եղել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրության գրական աշխատողներից։ 1985թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, հետագայում դարձել է Արցախի գրողների միության անդամ: Հրատարակել է «Տոհմականչ» (1978թ.) և «Պատրանք» (1983թ.) պատմվածքների ժողովածուները: 1993թ. վերադարձել է ծննդավայր: Հեղինակել է նաև բազմաթիվ գրականագիտական, հրապարակախոսական հոդվածներ: Ստեփանակերտում լույս են տեսել նրա «Լեռան հուշ» (2002թ.), «Թախծոտ մեղեդի» (2006թ.), «Տոհմականչ հավաքածու» (2հ. 2007թ.), «Ինքնազրույց» (2013թ.) գրքերը: Մահացել է Ստեփանակերտում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար