Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՎԻԳԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Արվեստաբան, բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1943թ. մարտի 16-ին, Երևանում: Քանդակագործ Գագիկ Ղազարյանի եղբայրն է: Ավարտել է Երևանի Ա.Խանջյանի անվան թիվ 53 հայկական միջնակարգ դպրոցը, 1965թ.` Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի նկարչության և մեթոդիկայի բաժինը: 1965-66թթ աշխատել է «Արմենպրես»-ում` որպես թարգմանիչ և խմբագիր, 1968թ.` հայկական սովետական հանրագիտարանում` որպես խմբագիր, 1969թ.` Հայաստանի ազգային պատկերասրահում` որպես էքսկուրսավար: 1970-73թթ եղել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտ: 1975թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Սարգիս Պիծակ» թեմայով: Եղել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի կրտսեր, ապա ավագ գիտաշխատող: 1988թ-ից ինստիտուտի կերպարվեստի բաժնի վարիչն է, 1999թ-ից Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչը, 1998թ-ից Սանկտ Պետերբուրգի Հումանիտար գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 1990-2000թթ եղել է ՀՀ կառավարությանն առընթեր գիտական թեմաների հաստատման հանձնաժողովի անդամ: 1992թ. ՌԴ մշակույթի նախարարությանն առընթեր արվեստագիտության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Խորանների մեկնությունները» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան (2000թ-ից՝ պրոֆեսոր): Հեղինակել է մի շարք մենագրություններ, գեղարվեստական թարգմանություններ, բազմաթիվ գիտական հոդվածներ, որոնք տպագրվել են գիտական և գրական մամուլում («Գարուն», «Գրական թերթ»): 2010թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Անդամակցում է մի շարք գիտական խորհուրդների` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, ԵԳՊԱ, ՀՀ ազգային պատկերասրահ: 1997թ-ից Հայաստանի գրողների միության, ապա՝ Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Վիչենցայում, Բոլոնիայում, Նյու-Յորքում, Վենետիկում և այլուր: Հրատարակվել են նրա «Սարգիս Պիծակ» (1980թ.), «Սյուժետային մանրանկարը Կիլիկիայում (13-րդ դարի վերջ-14-րդ դարի սկիզբ)» (1984թ.), «Խճանկար» (1999թ.), «Խորանների մեկնություններ» (բնագրեր և թարգմանություններ գրաբարից, 1995թ.), «Հայ արվեստի պատմություն» (համահեղինակ, 2009թ.) գրքերը: Գերմաներենից թարգմանել է Վոլֆգանգ Գյոթեի «Վայմարյան քնար» (Հռոմեական էլեգիաներ, էպիգրամներ, 1985թ.), գրաբարից՝ Ներսես Շնորհալու «Հիսուս որդի» (1991թ.) երկերը: 2003թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվոգրի, 2006թ.` Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2008թ.` ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալի, 2009թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2011թ.` ՀՀ վարչապետի հուշամեդալի, 2013թ.` ՀԳՄ մեդալի, ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի և «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար