Սուքիաս Սոմալյան

Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Տիգրան Գալեմճյան

Թատերական գործիչ, դրամատուրգ

Արշակ Մադոյան

Գրող, պատմաբան

Արբակ Մխիթարյան

Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան

Թարգմանիչ

Պարույր Սևակ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Դորա Սաքայան

Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան

Օպերային երգչուհի

Ռոմիկ Սարդարյան

Բանաստեղծ

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան

Դերասանուհի

Արամո

Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան

Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

 

 

 

 

ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Օպերային երգիչ

Ծնվել է 1990թ. նոյեմբերի 30-ին, Երևանում: Վաղ տաիքում տեղափոխվել է Ուկրաինայի Թեոդոսիա քաղաք, որտեղ ավարտել է երաժշտական դպրոց: Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ Բ.Կուդրյավցևի դասարանում: Երկու տարի անց ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Ռաֆիկ Հակոբյանցի դասարանում: Նրա առաջին բեմելը Եվրոպայում տեղի ունեցել Գերմանիայի Քյոլն քաղաքի օպերային թատրոնում: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում` Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա, Թայվան, Ռուսաստան, Ուկրաինա և այլուր: Մասնակցել է Երևանում և Փարիզում կայացած Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի հիման վրա բեմադրած Սերժ Ավետիքյանի նախագծում` որպես Սարոյի դերակատար: Մասնակցել է նաև միջազգային հեղինակավոր այլ մրցույթների: 2010թ. Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Մուզա Միռա» միջզգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ մրցանակին, 2012թ. Իտալիայում` Վ.Վիոտտիյի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է դիպլոմի, 2013թ. Մոլդովայում` Մ.Բիեշուի անվան միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին: 2013թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Ջ.Վերդիի «Տրավիատա» (Ալֆրեդո), «Ֆալստաֆ» (Ֆենտոն), «Ռիգոլետտո» (Դուքս), Ջ.Պուչչինիի «Բոհեմ» (Ռուդոլֆ), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Երիտասարդ գնչու), Ժ.Բիզեի «Կարմեն» (Դոն Խոսե) և այլն: Երգացանկում եղել է նաև Մոցարտի, Վերդիի Ռեքվիեմները և այլ դասական երկեր: Համագործակցել նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: 2014թ. մասնակցել է Մ.Մագոմաևի անվան վոկալիստների միջազգային մրցույթին և զբաղեցրել 2-րդ տեղը` արժանանալով դրամական պարգևի, ուղևորության դեպի Իտալիայի Սորենտո քաղաք, նաև «Օրֆեյ» ռադիոկայանի կոմից ճանաչվել է լավագույն կատարող: Մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային փառատոների` «Հայաստանի երիտասարդ տաղանդներ» փառատոնը Լոնդոնում, «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը Երևանում, «Սպիտակ գիշերների աստղեր» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնը Սանկտ Պետերբուրգում, «Զատկի փառատոնը» Մոսկվայում, «Բեթհովեն Ֆեսթ»-ը Լեհաստանում, «Մուստոնեն Ֆեսթ»-ը Էստոնիայում, «Միդեմ Ֆեսթ»-ը Ֆրանսիայում, «ԱՀԱՎԱ Ֆեսթ»-ը Գերմանիայում և այլն: 2014թ. ճանաչվել է տարվա լավագույն օպերային երգիչ: Իր մասնակցությունն է ունեցել Հայոց ցեղասպանության (1915թ.) 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, ելույթ ունենալով «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Եվգենի Կիսինի հետ Նյու Յորքի «Քարնեգի Հոլլ» համերգասրահում, Վաշինգտոնի Ստրատմոր երաժշտական կենտրոնում, ինչպես նաև կատարել է տենորի մեներգը Մոցարտի Ռեքվիեմում Փարիզի «Շաթլե» թատրոնում: 2015թ-ից հրավիրյալ երգիչ է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում, որտեղ կատարել է Դոն Ժոզեյի (Ժ.Բիզե «Կարմեն»), Դե Գրիյեի (Մասնե «Մանոն»), Կոմս Ալմավիվայի (Ռոսինի «Սևիլյան սափրիչ»), Արքայազնի (Պրոկոֆև «Սեր դեպի երեք նարինջ») և Նեմորինոյի (Դոնիցետի «Սիրո ըմպելիք») դերերգերը: 2016թ. Երևանում կայացած «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը դարձել է «Տարվա լավագույն տղամարդ դերասան»՝ Ժ.Բիզեյի «Կարմեն» օպերայում իր դերակատարման համար: Նույն թվականին Սանկտ Պետերբուրգի «Օնեգին» առաջին ռուսական ազգային մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն հրավիրյալ երգիչ» մրցանակին: Դե Գրիյեի դերերգի մարմնավորման համար առաջադրվել է նաև «Ոսկե դիմակ» ռուսական ազգային թատերական մրցանակաբաշխության «Լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար