Թովմաս Թերզյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Մկրտիչ Փորթուգալյան

Հրապարակախոս, պետական գործիչ, լրագրող

Սիպիլ

Բանաստեղծ, արձակագիր

Միհրան Թումաճան

Երաժիշտ, ազգագրագետ

Վազգեն Առաքելյան

Բանաստեղծ, արձակագիր

Լաուրա Վարդանյան

Դերասանուհի, պարուհի

Պողոս-Լևոն Զեքիյան

Հայագետ, փիլիսոփա, եկեղեցական գործիչ

Վարդան Սեդրակյան

Բեմանկարիչ

Ռադիկ Գաբրիելյան

Երգիչ, դերասան

Քիմ Քարդաշյան

Դերասանուհի, մոդել

 

 

 

 

ԱՐՓԵՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Թավջութակահար

Ծնվել է 1987թ. սեպտմբերի 24-ին, Երևանում: 8 տարեկան հասակից սովորել է Երևանի Ս.Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի թավջութակի և դաշնամուրի դասարաններում: 12 տարեկանից շարունակել է երաժշտական կրթությունը Պ.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցի Մեդեա Աբրահամյանի թավջութակի դասարանում, որտեղ ստացել է տաղանդաշատ պատանիների կրթաթոշակ: 2003թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ` Արմեն Էլբակյանի արվեստանոց: 2005թ-ից ուսումը շարունակել է ԱՄՆ-ում և Եվրոպայում: 2009թ-ից ուսանել է Անտվերպենի թագավորական կոնսերվատորիայում` Բելգիայի պետական նվագախմբի մենակատար Օ.Լեկայի դասարանում, 2012թ-ից` Գենտի կոնսերվատորիայում` գերմանացի պրոֆեսոր Յ.Էրմերթի թավջութակի դասարանում: 2013թ. ավարտել է բակալավրիատը` որպես երաժիշտ-կատարող և շարունակել կրթությունը նույն կոնսերվատորիայի մագիստրատուրայում: 2008թ. ԱՄՆ-ի Թենեսի նահանգում մասնակցել է «Սեուաննի» ամառային դասական երաժշտական փառատոնին` որպես կամերային կատարող և մենակատար, իսկ Բերն քաղաքում` «Էմ Էս Էյ» երգչախմբային և նվագախմբային նախագծին: 2009թ. ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգում մասնակցել է «ՅուԷսՍի» աշխարհի ջազ սիմֆոնիայի նախագծին, Ս.Զեկոպսենի ղեկավարությամբ, որպես մենակատար-թավջութակահար և Ֆրանսիայի Ռուբէ քաղաքում եղել է Ալբեկի փողային նվագախմբի սիմֆոնիկ նախագծի առաջատար թավջութակահարը, Վ.Վանդամի ղեկավարությամբ: 2008թ-ից մասնակցել է տարբեր համերգների, նախագծերի, վարպետության դասերի` Գլեն Հյուզի, Դերեկ Շերինյանի, Սերժ Թանկյանի, Ալան Մունիերի, Լուիս Կլաբերի, Մարիա Կլիգելի, Նատալի Գութմանի, Միշա Մայսկիի մասնակցությամբ: Համագործակցել է մի շարք երաժիշտների և երգիչների հետ` Խաչիկ Սահակյանի, Վարդան Առաքելյանի, Արման Ջալալյանի, Գոռ Սուջյանի, Տիգրան Պետրոսյանի, Անի Սահակյանի, Արման Փահլևանյանի, Արթուր Սողոյանի, Տիգրան Տեր-Ստեփանյանի, «Դորիանս», «Նուզ» խմբերի: 2010թ-ից բելգիական «Արաքս» երաժշտական խմբի անդամ է:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար