ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Պարող, պարուսույց

Ծնվել է 1980թ. մայիսի 18-ին, Երևանում: 1996թ. ավարտել է թիվ 176 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Հումանիտար ինստիտուտի լեզվաբանական ֆակուլտետի ճապոներեն լեզվի բաժին, ապա` «Դավիդ Անհաղթ» համալսարանի արաբերեն լեզվի դիվանագիտության բաժին, որոնք ավարտել է 2000թ.: 1997-2002թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժինը` պարուսույց-մանկավարժ որոկավորումով: 2002-04թթ ծառաել է ՀՀ ՊՆ Սպայի տան «Սարդարապատ» ռազմահայրենասիրական պետական պարի համույթում: 1994թ-ից  պարել է իր ծնողների կողմից ստեղծած «Գոլդ Սթարս» պարային ստուդիայում, որի տնօրենն է: Ստուդիայի հետ մասնակցել է մի շարք միջազգային փառատոների և արժանացել ոսկե մեդալների և պատվոգրերի, որոնցից են` Հորդանանի միջազգային փառատոնի ոսկե մեդալ (2007թ.), Բաթումի մանկապատանեկան միջազգային մրցույթի ոսկե մեդալ (2007թ.), Եգիպտոսի Իսմաիլիա միջազգային փառատոնի ոսկե մեդալ (2008թ.), Սիրիայի Դամասկոս քաղաքի քաղաքապետի կողմից մենահամերգի հրավերք (2008թ.), Բաթումի միջազգային մրցույթ-փառատոնի ոսկե մեդալ (2012թ.), Բուլղարիայի Նեսեբր-Ֆոլկլոր պարերի Եվրոպայի 3-րդ և 4-րդ առաջնությունների ոսկե մեդալ, «Ոսկե Օրփեոս» և Եվրոպայի ֆոլկլոր պարերի չեմպիոնի կոչում (2012թ., 2013թ.), Բարսելոնայի միջազգային ֆոլկլոր պարերի փառատոնի ոսկե մրցանակ (2013թ.): 2009-11թթ մենահամերգներով հանդես է եկել Թուրքիայի միջերկրական ծովափնյա մի շարք քաղաքներում: Ֆոլկլոր փառատոների համաշխարային ասոցիացիայի կողմից արժանացել է «Մաեստրո» կոչմանը և դարձել է ասոցիացիայի պատվավոր անդամ: Եղել է ավելի քան 25 երկրներում, համագործակցել միջազգային մի շարք մշակութային կառույցների հետ, հայկական և արտասահմանյան էստրադայի երգիչ-երգչուհիների հետ` Յուրի Շատունովի, «Լասկովի Մայ» խմբի, Սոսո Պավլիաշվիլիի, Ավրահամ Ռուսսոյի, «Սպիտակ և Սև» դուետի և այլոց: 2013թ-ից հրավիրվել է արտերկրում կազմակերպվող միջազգային մրցույթներին` որպես միջազգային կարգի մրցավար և Ուկրաինայի Կիև քաղաքի միջազգային մրցույթ-փառատոնին` որպես ժուրիի պատվավոր անդամ, որտեղ արժանացել հատուկ շնորհակալության և պատվոգրի կազմակերպիչների և Կիևի քաղաքապետի կողմից: Հանդիսանում է նաև Ֆոլկլոր փառատոների եվրոպական ասոցիացիայի պատվավոր, CID-Unesco պարի միջազգային խորհրդի անդամ, ֆոլկլոր պարերի միջազգային կարգի մրցավար: 2013թ-ից Միջազգային փառատոների կովկասյան ասոցիացիայի նախագահն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար