Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՄԻԽԱԻԼ ԱՎԱԿՈՎ

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1959թ. հունիսի 19-ին, Երևանում: 1968-78թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում` Ֆրունզե Ելանյանի դասարանում: 1978-79թթ վերապատրաստվել է Լենինգրադի Ա.Վագանովայի անվան պարարվեստի ակադեմիական ուսումնարանում` Օ.Սոկոլովի դասարանում: Մասնակցել է Ա.Վագանովայի 100-ամյակի գալահամերգին, Կիրովի թատրոնի բալետի աստղերի հետ, պարելով Վագանովայի բեմադրած «Շտրաուսի վալսը»: 1979-92թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես առաջատար պարող: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում` Պ.Չայկովսկու «Կարապի լիճ» (Ծաղրածու), Ա.Ադանի «Ժիզել» (Պադեդե), Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Դիմակահանդես» (Շպրիխ), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Մերկուցիո), «Համլետ» (Լաերտ), «Իզուր նախազգուշություն» (Ալեն) և այլն: 1980-84թթ զուգահեռ աշխատել է նաև Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության բալետային խմբում: 1992թ. տեղափոխվել է Փարիզ: 1994թ-ից աշխատում է Փարիզի Էթերի Պագավայի բալետային խմբում` որպես առաջատար պարող և փորձավար: Պագավայի բեմադրությամբ կատարել է «Ձյունե թագուհի» (Կայ), «Դարտանյանի երազը» (Դարտանյան), «Արթուր արքա» (Արթուր արքա), «Սիսիի դիմանկարը» (Կայսր), «Նիժինսկի» (Նիժինսկի), «Գեղեցկուհին և հրեշը» (Հրեշ) և այլ դերեր: Ֆրանսիայի տարբեր թատրոններում պարել է նաև Ա.Ադանի «Ժիզել» (Ալբերտ), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Արքայազն), «Քնած գեղեցկուհի», «Սերենադ» (Բալանչինի), «Տարանտելա» և այլ բալետներում: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում` ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Շվեյցարիա, Իսպանիա, Բելգիա, Ռումինիա, Մոնակո, ԱՄԷ: 2005թ-ից դասավանդում է Ֆրանսիայի Անգեն լե Բեն քաղաքի բալետային դպրոցում, 2010թ-ից` Սպորտային գեղարվեստի ինստիտուտում` մարմնամարզության հավաքականի թմին: 2008թ. մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած Ա.Վագանովայի անվան ուսումնարանի անցած տարիների աշակերտների գալահամերգին, 2009թ.` Դյագիլևի ռուսական բալետի 100-ամյակի համերգին, «Պիեր Կարդեն» թատրոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար