
Հրանտ Ասատուր
Բանասեր, գրաքննադատ

Գևորգ Ալթունյան
Գրականագետ, թարգմանիչ, դրամատուրգ

Ռուբեն Նաքյան
Քանդակագործ

Օվսաննա Սարգիսբեկյան
Դերասանուհի

Մկրտիչ Խերանյան
Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Թուշիկ Խաչատրյան
Օպերային երգչուհի

Լևոն Մադոյան
Դուդուկահար

Վաղարշակ Էլիբեկյան
Գեղանկարիչ

Երվանդ Մանարյան
Դերասան, բեմադրիչ, կինոսցենարիստ

Ալբերտ Արիստակեսյան
Գրականագետ

Կլարա Թերզյան
Արձակագիր, լրագրող

Էդման Այվազյան
Գեղանկարիչ

Մարի-Ռոզ Աբուսեֆյան
Դերասանուհի, բեմադրիչ

Ալեքսանդր Ադաբաշյան
Դերասան, գեղանկարիչ

Վարդան Թովմասյան
Քանդակագործ

Արա Նազարեթյան
Արձակագիր

Արման Ջալալյան
Թմբկահար

Մկրտիչ Արզումանյան
Դերասան

Ասատուր Բալջյան
Օպերային երգիչ

Վազգեն Ֆիշյան
Հաղորդավար
ԽԱՉԻԿ ՀՐԱՉՅԱՆ

1 հուլիս, 1912 - 28 մայիս, 1989
Խաչիկ Մեսրոպյան
Ծնվել է ՀՀ Նորաշեն գյուղում (այժմ` Արարատի մարզում)։ 1934թ. ավարտել է Երևանի կերպարվեստի տեխնիկումը, այնուհետև զբաղվել ուսուցչությամբ: Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին (1941-45թթ): 1946-69թթ որպես խմբագիր աշխատել է Հայպետհրատ (հետագայում` «Հայաստան») հրատարակչությունում, այնուհետև մինչև 1973թ.` Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Շեփորներ» վերնագրով, լույս է տեսել 1931թ., «Գրական դիրքերում» ամսագրում: Այնուհետև հրատարակվել են «Մկանների լիրիկան» (1931թ.), «Զվարթ երգեր» (1938թ.), «Այգեկութ» (1947թ.), «Լևիկը դաս է պատրաստում» (1950թ.), «Զրույց Իլյիչի և փոքրիկ Դոնատի մասին» (1951թ., 1970թ.), «Իմ քեռի Ասատուրը» (1952թ.), «Փնթի Սեթը» (1954թ.), «Գարուն» (1957թ.), «Անահիտի հեքիաթը» (1959թ.), «Քոթոթի արկածները» (1960թ.), «Ուրցի Մարան (վեպ, 1961թ., 1983թ.), «Ռոմանտիկները» (վիպակ, 1963թ.), «Բժիշկը, հիվանդը և մյուսները...» (1964թ.), «Չորրորդ հարկի պատուհանից» (պատմվածքներ, 1965թ.), «Զվարճալի զրույցներ» (1967թ.), «Չորս ոսկեգույն կոճակ» (1968թ.), «Ամենալավ գործը» (1971թ.), «Անահիտի հեքիաթը» (1971թ.), «Աշնանային զրույց» (1978թ.), «Բարի կոկորդիլոսը» (1980թ.), «Բոլոր գույները» (1985թ.) երկերը: 1973թ. հրատարակել է «Երեքից մինչև տասներեք» չափածո և արձակ գործերի հատընտիրը: Թարգմանել է ավելի քան 60 գիրք՝ Մ.Մարշակի, Վ.Մայակովսկու, Ա.Կոնան-Դոյլի, Ա.Տվարդովսկու, Կ.Չապեկի, Մ.Տվենի, Բ.Բրեխտի, Մ.Լիքոքի, Կ.Պաուստովսկու և Վ.Սարոյանի երկերից: 1936թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1964թ. ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել գրողի «Մարան» վեպը։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով: 1985թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: