ԱՐԾՎԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Գրականագետ, թատերագետ

5 ապրիլ, 1926 - 26 դեկտեմբեր, 2010

Ծնվել է ՀՀ Ղուկասյան (այժմ` Շիրակի մարզի Աշոցք) գյուղում: 1949թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը և ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան: 1953-62թթ եղել է Հայպետհրատի խմբագիր, 1962-67թթ` ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1968թ.` «Գրական թերթի» բաժնի վարիչը, 1980-86թթ` «Սովետական գրող» հրատարակչության ավագ խմբագիրը։ Աշխատել է նաև Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, «Հայֆիլմ» կինոստուդիայում: Նրա հոդվածներն ու աշխատությունները վերաբերում են հայ դրամատուրգիայի, ինչպես և թատրոնի ու կինոյի զարգացման, տեսության և պատմության հարցերին: 1964թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Արդի հայ դրաման» (1964թ.), «Դրամատուրգները և արդիականությունը» (1978թ.), «Դրամատուրգիա և թատրոն» (1980թ.), «Սովետական հայ դրամատուրգներ» (1986թ.), «Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան» (1988թ.) գրքերը: 1994թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար