ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՆԱՆ

Գրականագետ

20 հոկտեմբեր, 1910 - 9 փետրվար, 2000

Գուրգեն Հովհաննիսյան

Ծնվել  է Շուշիում։ 1933թ. ավարտել է Մոսկվայի Վ.Լենինի անվան մանկավարժական ինստիտուտը։ 1941-45թթ մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին։ 1946թ-ից աշխատանքի է անցել Հայաստանի Գիտությունների ակադեմիայում։ 1963թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1964թ.՝ պրոֆեսորի կոչում: 1946-64թթ աշխատել է ՀՀ  ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որտեղ 1954-64թթ եղել է տնօրենը, 1964-76թթ` գրական կապերի բաժնի ղեկավարը: 1964-76թթ աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում: 1976-78թթ եղել է ՀՀ ԳԱ հիմնակազմ գրադարանի գրադարանային խորհրդի նախագահը: 1978թ-ից նորից աշխատել է գրականության ինստիտուտում: Գրել է «Մաքսիմ Գորկին և հայ կուլտուրան» (1940թ., 1968թ.), «Ն.Վ.Գոգոլը և հայ գրականությունը» (1952թ.), «Ն.Ա.Նեկրասովը և հայ պոեզիան» (1956թ.), «Ռուս-հայ գրական կապերը 19-20-րդ դարերում» (գիրք 1-2, 1960-61թթ) աշխատությունները: Հիմնադրել և խմբագրել է «Հայաստանի և հայ կուլտուրայի մասին» մատենաշարը: Գեղարվեստական երկերից ուշագրավ են «Առաջին ժպիտը» (1931թ.) արձակ բանաստեղծությունների ժողովածուն, «Էմմա» (1934թ.), «Կյանքը Փակ նամակներում» (1937թ.) վեպերը: Արժեքավոր են հայ-ռուսական մշակութային կապերին ու առնչություններին վերաբերող նրա բազմաթիվ  գիտական հոդվածները` տպագրված ժողովածուներում, պարբերական հրատարակություններում, առանձին գրքերով։ Գրել է նաև «Ավետիք Իսահակյան» (1976թ.) հուշապատումը։ Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար