Էլմիրա Հեքեքյան

Կինոռեժիսոր, բեմադրիչ

Արտակ Ավդալյան

Կինոռեժիսոր

Վախթանգ Հարությունյան

Երգահան, երգիչ, բանաստեղծ

Արթուր Ջանիբեկյան

Պրոդյուսեր, գործարար

Դոգմա

Ռոք խումբ

 

 

 

 

ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է 1946թ. սեպտեմբերի 12-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է միր շարք հանդեսներում և թերթերում («Էկրան», «Ֆիլմ», «Գեղարվեստ», «Հայաստան»)` վարելով պատասխանատու պաշտոններ: 1968թ-նից տպագրվել է հայաստանյան մամուլում: 1995թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1995-99թթ եղել է Երևանի Գ.Զոհրապի անվան թիվ 46 միջնակարգ դպրոցի տնօրենը: Հեղինակել է բազմաթիվ գրականագիտական, կինոգիտական, հրապարակախոսական հոդվածներ: Պատմվածքները տպագրվել են մի շարք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, ռումիներեն, պարսկերեն, ուկրաիներեն, վրացերեն, «Լենինական-Գյումրի-Կումայրի» վիպակը՝ ռուսերեն: Հրատարակվել են նրա «Սիրո քնքուշ հեքիաթ» 1994թ., «Դարձ նավահանգիստ» 2002թ., «Օղակը փակվում է» (վեպ, պատմվածքներ, 2003թ.), «Կանաչ, ուրախ ճամփորդներ» (հեքիաթ, 2011թ.), «Ճյուղեր, տերևներ» (վեպ, 2012թ.) գրքերը: Գրել է նաև մանուկների համար: Հայաստանի գրողների միության արձակի բաժնի վարիչն է: 2006թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2008թ. «Ճյուղեր-տերևներ» վեպի համար՝ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար