Սամվել Գանթարյան

Բառարանագիր, թարգմանիչ

Սեդրակ Մանդինյան

Դերասան, գրող

Ստեփան Լիսիցյան

Ազգագրագետ, պատմաբան, թարգմանիչ

Դավիթ Չիսլյան

Ճարտարապետ

Էլիզա Գյուլեսերյան

Դերասանուհի, մանկավարժ

Տիգրան Սիմոնյան

Գեղանկարիչ

Գրիգոր Ազիզյան

Գեղանկարիչ

Շաքե Վարթենիսյան

Օպերային երգչուհի

Սարգիս Հարությունյան

Բանասեր, ազգագրագետ

Ներսես Մկրտչյան

Լեզվաբան, արևելագետ

Ֆելիքս Բախչինյան

Գրականագետ, թարգմանիչ

Վազգեն Ասատրյան

Բաս-կիթառահար

Վահրամ Սահակյան

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Մարինա Սուլթանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Միհրան Ծառուկյան

Երգիչ, դերասան

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Նարե Գևորգյան

Երգչուհի

 

 

 

 

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ

Բանաստեղծ, թարգմանիչ

17 փետրվար, 1945 - 18 հուլիս, 2016

Դավիթ Հովհաննիսյան

Ծնվել է 1945թ. փետրվարի 17-ին, Երևանում: Եղել է արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանի որդին, դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը: 1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: 1980-90թթ հայկական հեռուստատեսությունում, որպես հեղինակ, վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը: 1979թ-ից եղել է գրահրատարակչական ասպարեզում: 1991-99թթ եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենը, 1999թ-ից՝ տնօրեննրի խորհրդի նախագահը, 1999-2003թթ` ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր: Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965թ-ից տպագրվել է: Նրա ստեղծագործությունները մշտապես եղել են քննադատության և ընթերցողների ուշադրության կենտրոնում: Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից): Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ: Հեղինակել է նաև մանկական գրքեր («Պստիկ է, բայց ճստիկ է», 1981թ.): Կատարել է թարգմանություններ լիտվացի բանաստեղծ Մարցինկյավիչյուսից և աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից: Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում: 1975թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 2010թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2015թ.՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար