Միքայել Թումանով

Հրապարակախոս, բանաստեղծ

Հակոբ Հարությունյան

Փիլիսոփա, երաժշտագետ, գրականագետ, լեզվաբան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գրետա Գալստյան

Դերասանուհի

Տիգրան Մխիթարյան

Դերասան, բեմադրիչ

Արայիկ Բաբաջանյան

Դերասան, երգիչ

Լևոն Ախայան

Գեղանկարիչ

Արտյոմ Այրումյան

Ջութակահար

Էմմա Հոռոփյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է 1963թ. փետրվարի 15-ին, ՀՀ Կարճաղբյուր գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Առաջին` «Երբ ես հեքիաթ էի» պատմվածքը 1974թ. տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Աշխատել է Հայաստանի մամուլի կոմիտեում և հանրապետական մամուլում: Նրա «Լուրեր կյանքից» և «Խոսքը աշնան մասին է» ժողովածուներն արժանացել են գրական մրցանակների։ 2003թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, պարսկերեն, հունարեն, ռումիներեն, գերմաներեն, ղազախերեն, ռուսերեն, արաբերեն, ‎ֆրանսերեն, վրացերեն, ուկրաիներեն ու տեղ են գտել USAID-ի հովանավորությամբ հրատարակված «Ժամանակակից Հայաստանի կին գրողների ստեղծագործություններ», ինչպես նաև Հարավային Կովկասի գրողներն ընդդեմ պատերազմի «Ապրելու ժամանակը» ժողովածուներում, «Դրուժբա նարոդով», «Յուժնի Կավկազ» և մի շարք այլ օտարալեզու հանդեսներում։ Նրա «Ներդաշնակություն» պիեսը թարգմանվել է պարսկերեն և բեմադրվել Իրանում: Հրատարակվել են նրա «Հավերժություն» (1996թ.), «Դարավերջի երկուշաբթին» (2002թ.), «Լուրեր կյանքից» (2006թ.), «Ժառանգաբար փոխանցվող գարուն» (2007թ.), «Խոսքը աշնան մասին է» (2009թ.), «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» (2010թ.), «Խմբանկար մեռյալներով և անմահներով» (2013թ.), «Ագռավները Նոյից առաջ» (2015թ.) գրքերը: 2006թ. գրողի «Լուրեր կյանքից» ժողովածուն արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակի: 2008թ. «Խոսքը աշնան մասին է» ժողովածուն արժանացել է ՀԳՄ ամենամյա Դերենիկ Դեմիրճյանիանվան մրցանակի: 2010թ. «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վիպակն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակին։ 2016թ. «Ագռավները Նոյից առաջ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի և ՀՀ նախագահի մրցանակին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար