Գրիգոր Խլաթեցի

Մատենագիր, բանաստեղծ, երաժիշտ

Հեղինե Ղորղանյան

Օպերային երգչուհի

Հարություն Քյուրդյան

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

Հակոբ Կարապենց

Արձակագիր

Զոյա Պետրոսյան

Ջութակահար

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ

Գևորգ Սարգսյան

Դրամատուրգ, արձակագիր

Սուրեն Դանիելյան

Գրականագետ

Մարիա Գուլեգինա

Օպերային երգչուհի

Արայիկ Ալեքյան

Քանդակագործ

 

 

 

 

ՀԱՅՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մանկագիր, թարգմանիչ

1 դեկտեմբեր, 1874 - 7 մարտ, 1962

Ծնվել է Նախիջևանի Տոնակերտ գյուղում: 1893թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ աշակերտել է Պերճ Պռոշյանին և Հովհաննես Հովհաննիսյանին: Շուրջ 40 տարի ուսուցիչ է աշխատել Հայաստանում և Ռուսաստանի հայաշատ վայրերում: Ուսուցանել է հայերեն, մանուկների մեջ սերմանել բարին ու գեղեցիկը: 1933–55թթ աշխատել է «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում: 1931թ. լույս է տեսել նրա առաջին ժողովածուն` «Մեղուների կոմունան»: Այնուհետև հրատարակվել են նրա «Թռչուններ» (1935թ.), «Իմ երգերը» (1939թ.), «Փնջիկ» (1948թ.), «Հուշեր մանուկ օրերից» (1956թ.), «Խանն ու հովիվը» (1959թ.), «Բալիկների համար» (1961թ.), «Փիսիկի դասը» (1966թ.), «Ծիտն ու տղան» (1971թ.), «Վերջին փաթիլները» (1974թ.) բանաստեղծությունների, հեքիաթների, պոեմների, առակների ժողովածուները: Գրել է հիմնականում մանուկների համար: Գրել է նաև «Գայլ Վահան» (1943թ.) պատմական պոեմը, հայկական դպրոցների համար կազմել մայրենի լեզվի դասագրքեր (1930-70թթ): Ռուսերենից թարգմանել է Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Իվան Կռիլովի, Սամուիլ Մարշակի, Սերգեյ Միխալկովի, Դանիել Դեֆոյի, Ջեկ Լոնդոնի, Գրիմ Եղբայրների, Ջոնաթան Սվիֆտի և այլ գրողների ստեղծագործություններից: Նրա բանաստեղծությունների տեքստերով գրվել են մանկական երգեր: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1950թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ուսուցչի կոչման: Մահացել է Երևանում: Հայրապետյանի անունով Երևանում կոչվել է դպրոց: