Խորեն Գալֆայան

Բանաստեղծ, դրամատուրգ

Արշակ Ֆեթվաճյան

Գեղանկարիչ

Ստեփան Շահումյան

Լրագրող, պետական գործիչ

Արամ Քոչարյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վարագ Առաքելյան

Լեզվաբան, բանասեր

Շահեն Թաթիկյան

Արձակագիր

Մարիա Ղամբարյան

Դաշնակահար

Արմեն Չալտիկյան

Ճարտարապետ, գեղանկարիչ, գրաֆիկ

Գևորգ Դևրիկյան

Արձակագիր, հրապարակախոս

Վլադիմիր Անտաշյան

Քանդակագործ

Լեմս Ներսիսյան

Գեղանկարիչ

Նոննա Զոտովա

Հաղորդավար, դերասանուհի

Մարիա Դիվանյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Բանաստեղծ, գրականագետ

Ծնվել է 1974թ. օգոստոսի 5-ին, Երևանում: 1991թ. ավարտել է Երևանի թիվ 174 միջնակարգ դպրոցը, 1996թ.` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը։ 2003թ. պաշտպանել է ատենախոսական թեզ և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2003-10թթ դասախոսել է «Հրաչյա Աճառյան» համալսարանում։ 2008թ. ստացել է դոցենտի պաշտոն։ 2009թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է։ 2009-10թթ եղել է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի գրական և մանկական էջերի պատասխանատուն։ 2010թ-ից ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության բաժնի ավագ գիտաշխատող է, 2011թ-ից «Գարուն» գրական-գեղարվեստական, մշակութային ամսագրի գրականության բաժնի պատասխանատուն։ Բանաստեղծություններն առաջին անգամ տպագրել է «Գարուն» ամսագրում (1999թ.)։ Հեղինակել է շուրջ 40 գիտական հոդվածներ։ Տպագրվել է նաև «Գրական թերթ», «Նորք», «Նոյան տապան», «Նարցիս», «Առաքյալ», «Բագին», «Գեղարմ», «Աղբյուր», «Կանչ», «Բում-բումիկ», «Հանդես հայագիտության», «Հայաստանի Հանրապետություն», «Հույս», «Հայաստանի զրուցակից», «Ազգ», «Արտասահմանյան գրականություն» պարբերականներում։ Հրատարակվել են նրա «Մարո Մարգարյանի քնարերգությունը» (մենագրություն, 2003թ.), «Ես բառ եմ դարձել» (բանաստեղծություններ, 2008թ.), «Մետեմպսիխոզ» (չափածո վիպակ, 2012թ.), «Տեքստ և մեկնություն» (հոդվածներ, ուսումնասիրություններ, 2013թ.) գրքերը: Անգլերենից հայերեն է թարգմանել Խուլիո Կորտասարի «Խոսե՛ք, դուք ունեք երեք րոպե» (2009թ.), Ալֆոնսինա Սթորնիի «Թռիչք մեռած հողում (2010թ.), Խորխե Կարերա Անդրադեի «Լուրեր ծովից ու ցամաքից» (2011թ.) գրքերը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար