Սրբուհի Գալֆայան

Ասեղնագործ

Գևորգ Դոդոխյան

Բանաստեղծ

Ասատուր Կախոյան

Լրագրող, պետական գործիչ

Ալեքսանդր Խատիսյան

Պետական գործիչ, լրագրող

Նինա Մանուչարյան

Դերասանուհի

Գրիգոր Ղափանցյան

Լեզվաբան, հայագետ

Սեմյոն Հախումյան

Գրականագետ

Դավիթ Հովհաննես

Բանաստեղծ, թարգմանիչ

Կառլոս Սայադյան

Գեղանկարիչ

Գագիկ Շահինյան

Գեղանկարիչ

Գայանե Խաչատրյան

Գեղանկարչուհի

Զավեն Պետրոսյան

Բանաստեղծ, գեղանկարիչ

Արամ Աբրահամյան

Հաղորդավար, լրագրող

Դավիթ Մինասյան

Քանդակագործ, բեմանկարիչ

Նեմրա

Ռոք խումբ

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1942թ. փետրվարի 12-ին, Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծղալտբիլա գյուղում: 1961թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1964թ-ից իր անմիջական մասնակցությամբ կազմակերպել է բեմադրություններ և շրջագայել Ջավախքում: 1966թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ խաղացել է մի շարք ներկայացումներում` Բ.Լավրենյովի «Բեկում» (Նավաստի), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Ստրուկ), «Արտավազդ և Կլեոպատրա» (Զինվոր), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Ծառա), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Դրոշակակիր), Ս.Աճեմյանի «Հազարան բլբուլ» (Առյուծ), Ժ.Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» (Համագյուղացի), Ս.Հարությունյանի «Միայն մարդն է ուղիղ քայլում» (Քնած մարդ), Զ.Դարյանի «Հանրապետության նախագահ» (Ուղեկցող): 1968-70թթ սովորել Է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դրամատիկական ստուդիայում, որի ժամանակ խաղացել է Դ.Դեմիրճյանի «ՔաջՆազար» (Ցնդած տիրացու), Մ.Գորկու «Հատակում» (Բուբնով) ներկայացումներում: 1971-73թթ աշխատել է Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Է.Ռանետի «Քրեական տանգո» (Արջ), Ա.Օստրովսկու «Կատաղի փողեր» (Տելյատև), Ա.Պապայանի «Արտասահմանյան փեսացուն» (Վարշամ), «Աշխարն այո շուռ է եկել» (Միլիցիոներ), Գ.Սարգսյանի «Մի հավատացեք խելագարին» (Բժիշկ), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Քյազիմ բեկ, Ուստա Բարսեղ), Ժ.Անանյանի «Անծանոթ ամուսիններ» (Խիկար), Ժ.Ավետիսյանի «Ղողանջ փրկության» (Իվան և Խան), Րաֆֆու «Սամվել» (Բագոս), Ա.Բաբայանի «Նորից հանդիպում» (Թոփալ Համո), Գ.Չալիկյանի «Խաղաղվիր, ի'սեր Աստծո» (Բժիշկ), Ֆիգեյրեդոյի «Եզոպոս» (Եզոպոս): 1973-77թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում և մասնակցել է հետևյալ ներկայացումներում` Լինդգրենի «Մանչուկն ու Կառլսոնը», «Երկարագուլպա Պեպին», Շոլոխովի «Մարդու ճակատագիրը», Մամլինի «Հրավառություն», Յ.Կորչակի «Մարիուշ 1-ին թագավորը», Մ.Տվենի «Թոմ Սոյերի արկածները», Հ.Թումանյանի «Գիքոր», Է.դե Ֆիլիպոյի «Իմ ընտանիքը», Օշլանսկու «Բաց դռների օրը», Ա.Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա», Յու.Սոտնիկի «Ուղղակի սարսափելի է», Մոլիերի «Տարտյուֆ»: 1966թ-ից մասնակցել է նաև «ՀայՖիլմ» կինոստուդիայի գեղարվեստական 8 ֆիլմերում, միաժամանակ կատարել կրկնօրինակումներ շուրջ 140 ֆիլմերի համար: 1989թ-ից բնակվել է Լեհաստանում: 2009թ. վերադարձել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունը: Խաղացել է իրանական «Խաղաղ փողոց» ֆիլմում, ինչպես նաև մի շարք հեռուստասերիալներում` «Հաջողակը», «Ոստիկանները», «Դժվար ապրուստ»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար