Մեսրոպ Նուպարյան

Թարգմանիչ, բառարանագիր, լրագրող

Լևոն Մանվելյան

Արձակագիր

Ստեփան Բաբելյան

Կոմպոզիտոր

Ազատ Մանուկյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Հայկ Ավետով

Ճարտարապետ

Սուրեն Սպանդարյան

Պետական գործիչ, լրագրող, գրաքննադատ

Հայկանուշ Դանիելյան

Օպերային երգչուհի

Իզաբելլա Դանզաս

Դերասանուհի

Սերո Խանզադյան

Արձակագիր

Ռուբեն Հախվերդյան

Երգիչ, երգահան, կիթառահար

Ռոբեր Գեդիկյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Մարիամ Համբարյան

Գեղանկարչուհի

Մովսես Գորգիսյան

Պետական գործիչ, հրապարակախոս

Հայկ Օրդյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Վահե Զիրոյան

Դերասան

 

 

 

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Դիրիժոր

Ծնվել է 1971թ. նոյեմբերի 1-ին, Երևանում: Գրականագետ Սևակ Արզումանյանի որդին է, գրականագետ, արձակագիր Լիլիթ Արզումանյանի եղբայրը: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Արամ Քաթանյանի լարային դասարանում, այնուհետև` Էմին Խաչատրյանի խմբավարական դասարանում: 1999թ-ից աշխատել է իբրև Է.Խաչատրյանի ասիստենտ: Մի շարք եվրոպական երկրներում մասնակցել է վարպետության դասընթացների` Դոմինիկ Ռուիցի, Կոնրադ Ֆոն Աբելի և այլոց մոտ: 1999թ. դարձել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմակերպած դիրիժորական առաջին մրցույթի հաղթող: 2000թ-ից աշխատում է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ուր պատրաստել և ղեկավարել է այնպիսի ներկայացումներ, ինչպիսիք են` Մոցարտի «Դոն Ժուան», Վերդիի «Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա», Ռախմանինովի «Ալեկո», Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Ա.Սպենդիարյանի «Ալմաստ»  և այլ օպերաներ ու բալետներ, ինչպես նաև` բազմաթիվ գալա-համերգներ: Սիմֆոնիկ և կամերային համերգներով հանդես է եկել Հայաստանում, Վրաստանում, Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Լեհաստանում: 2003թ. դարձել է Լեհաստանում կայացած Գ.Ֆիտելբերգի անվան դիրիժորների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակակիր, 2005թ.` Ուկրաինայում կայացած Վ.Ժորդանիայի անվան մրցույթի հաղթող, ինչպես նաև` «Նվագախմբի համակրանք» մրցանակի դափնեկիր: Մյունխենում մասնակցել է Սելջիու Չելիբիդակեի անվան միջազգային, Երևանում` «Նոր անուններ», «Վերադարձի», «Ազգային պատկերասրահ» փառատոներին:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար