ՏՐԴԱՏ ՆՇԱՆՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

25 հոկտեմբեր, 1892 - 28 սեպտեմբեր, 1962

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում: 1919-22թթ եղել է Կ.Պոլսի հայ դրամատիկ խմբի դերասան, 1923-40թթ` Փարիզի հայ դրամատիկ և Լիոնի «Նշանյան» թատերախմբերի ղեկավարը: Խաղացած ներկայացումներից են` Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Պաղտասար աղբար), Ա.Շիրվանգադեի «Պատվի համար» (Էլիզբարով), Պ.Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (Կորրադո), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Օթելլո), «Համլետ» (Համլետ) և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Թուրքիայում, Բուլղարիայում, Անգլիայում: Հրատարակել է «Հայ կյանք» (1931թ., Փարիզ) երկշաբաթաթերթը: Զբաղվել է նաև քանդակագործությամբ, ունեցել է անհատական ցուցահանդես: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար