Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Աշոտ Պատմագրյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Արա Բերքյան

Ճարտարապետ

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ՄԱՅԻՍ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ

Դերասան

10 մայիս, 1931 - 10 մարտ, 1999

Ծնվել է Վրաստանի Սուխումի շրջանի Գումիստա հայկական գյուղում: 1953թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1953-80թթ աշխատել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, 1980-92թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1992-99թթ` Երևանի Համազգային թատրոններում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Գ.Տեր-Գրիգորյանի «Իմ սիրելի Ժորժ» (Գևորգ), «Ես, իմ հարսնացուն և...» (Միլիցիոներ), Վ.Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» (Բենեդիկտ), «Կամակոր կնոջ սանձահարումը» (Տրանիո), Ի.Կալմանի «Մոնմարտրի մանուշակը» (Ֆրանսկետ), Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Ֆերեկիս), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Մինթոև), Վ.Սարոյանի «Մի գավաթ բարություն» (Քահանա), Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա» (Ջոնաթան), Մ.Բուլգակովի «Մոլիերի կյանքը» (Կարդինալ Շառոն), «Դոն Կիխոտ» (Դոն Կիխոտ), Ն.Զարյանի «Հացավան» (Ղուկաս), Գ.Ֆիգերեյդոյի «Եզոպոս» (Եզոպոս) և այլն: Բազմաթիվ դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում և հայկական ֆիլմերում` «01-99» (1959թ.), «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Մեր քաղաքի մարդիկ» (1966թ.), «Ձախորդ Փանոս» (1969թ.), «Քաոս» (1973թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.) և այլն: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար