ԿԱՄԻԼԱ ԵՐԿԱՆՅԱՆ

Դաշնակահար, բանաստեղծ

Ծնվել է 1981թ. մայիսի 17-ին, Երևանում: Դաշնակահար, դիրիժոր Սեդրակ Երկանյանի և երաժշտագետ, դաշնակահար Թամար Հովհաննիսյանի դուստրն է, խմբավար, դուդուկահար Զաքար Քէշիշյանի կինը: 2001թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2003թ.` ասպիրանտուրան: 1993թ. դարձել է Առնո Բաբաջանյանի անվան մրցույթի դափնեկիր: Մենահամերգներով, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթներ է ունեցել Հայաստանում, Արցախում, Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում և Եգիպտոսում: Ձայնագրել է երեք խտասալիկ՝ «Բեթհովենի 3-րդ կոնցերտ» դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար (1996թ.), «Նռնենի» (2006թ.), «Հայկական խճանկար» (2 ձայնասկավառակ, 2009թ.): 2004թ. ամուսնու՝ շվիահար, դուդուկահար Զաքար Քէշիշյանի հետ հիմնել է «Հայկական խճանկար» երկյակը: Զբաղվել է նաև գեղանկարչությամբ, մետաքսանկարչությամբ, գրել է բանաստեղծություններ, ձևավորել իր գրքերը: Նրա երկերը տպագրվել են հայաստանյան և արտերկրի մի շարք հայալեզու թերթերում և հանդեսներում, ալմանախներում: Լույս են տեսել նրա «Այս տողը իմ տունն է» (1999թ.), «Ձեզ նայելիս» (2001թ.), «Ղովտի կին» (2002թ.), «Քարի ու իմ միջև» (2004թ.), «Բառահանդես» (2007թ.) գրքերը: 2003թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1999թ. «Այս տողը իմ տունն է» ժողովածուի համար արժանացել է Ռուբեն Սևակի անվան գրական մրցանակի, 2001թ. «Ձեզ նայելիս» ժողովածուի համար` ԱՄՆ-ի Համահայկական գրական մրցանակաբաշխության «Սեպուհ Սարգսյան» մրցանակի: 2004-14թթ եղել է Լիբանանի Համազգայինի «Կարկաչ» և «Այգ», ինչպես նաև Շուշիի «Վարանդա» պետական երգչախմբերի դաշնակահարը: 2015թ. դաշնակահար Արմինե Աբաճյան-Պասմաճեանի հետ ստեղծել է «Կամար» դաշնամուրային երկյակը: Նրա բանստեղծությունների հիման վրա մի շարք վոկալ-նվագարանային ստեղծագործություններ են ստեղծվել: «Արցախի կանայք» հասարակական կազմակերպութjան պատվավոր անդամ է, Լիբանանի պետական բարձրագույն կոնսերվատորիայի պրոֆեսոր: 2007թ. և 2010թ. արժանացել է Արցախի գրողների միության, 2008թ.՝ Արցախի մշակույթի նախարարության պատվոգրերի, 2017թ.՝ Արցախի վարչապետի երախտագիտության մեդալի:: Բնակվում է Բեյրութում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար