Սիմոն Ճուլարտյան

Բանահավաք, բանասեր

Հովսեփ Աթաբեկյանց

Հրապարակախոս, թարգմանիչ, գյուղատնտես

Ալեքսանդր Սպենդիարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Տիգրան Խրլոպյան

Մշակութային գործիչ, արձակագիր

Արմեն Գուլակյան

Բեմադրիչ, դրամատուրգ

Մարիամ Ասլամազյան

Գեղանկարչուհի

Առլեն Ֆրենսիս

Դերասանուհի

Գուրգեն Հովնան

Գրականագետ

Անջելո Էֆրիկյան

Ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ

Վահե Ահարոնյան

Դաշնակահար

Սուսաննա Կարապետյան

Երգահան, քանոնահար

Ռուբեն Եսայան

Քանդակագործ

Հովհաննես Զատիկյան

Արձակագիր, պատմաբան

Արարատ Սարգսյան

Գեղանկարիչ

Ալբինա Համբարձումյան

Երգահան, երաժիշտ

 

 

 

 

ԱԶԱՏ ՂԱՐԻԲՅԱՆ

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1981թ. հուլիսի 24-ին, Երևանում: Բալետի արտիստներ Ազատ Ղարիբյանի և Թերեզա Գրիգորյանի թոռն է: Պարարվեստում առաջին քայլերը սկսել է պապիկի օգնությամբ` 4 տարեկանից: 1990-98թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1999թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիան: 1999-2001թթ ծառայել է ՀՀ ՊՆ Սպայի տան «Սարդարապատ» համույթում: Միաժամանակ 1999-2002թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 2002-04թթ աշխատել է Չեխիայի Օստրավա քաղաքի Ա.Դվորակի անվան «Moravskoslezky» թատրոնում` որպես առաջատար մենապարող, 2004-05թթ` Սլովենիայի «Մարիբոր» ազգային թատրոնում, 2005-11թթ` Գերմանիայի Ֆլենսբուրգ քաղաքի «Landestheatre» թատրոնում` որպես առաջատար մենապարող: 2011թ. Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում ստեղծել է «Ղարիբյան» բալետի ակադեմիա, որտեղ դասավանդում է: 2012թ. ստեղծել է «Ղարիբյան Կռունկ» պարի համույթը: 1997թ. արժանացել է «Ամադեուս» պարային մրցույթի արծաթե մեդալին` «ժողովրդական պար» անվանակարգում: 1998թ. մասնակցել է Ա.Վագանովայի անվան միջազգային պարի փառատոնին, իսկ 2004թ.` Իտալիայում կայացած  համաշխարհային պարի մրցույթին և արժանացել է ոսկե մեդալի: Հանդես է եկել հետևյալ բալետներում` Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Էսպադա), Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ), Մ.Թեոդորակիսի «GRK Zorba» (Յորգոս), Պլամոնդոյի, Կոչիանտեի «Փարիզի աստվածամոր տաճարը» (Քվազիմոդո), «Blendend Schwarz» (Մայլս Դևիս), Բ.Էլֆմանի «Աննա Կարենինա» (Վրոնսկի), Լ.Դելիբի «Կոպելիա» (Կոպելիուս), «Mario und der Zauberer» (Զաուբերեր) և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար