ԱՐՍ ԼՈՒՆԳԱ

Դուետ

Արամ Թալալյան` թավջութակ
Ջուլիետա Վարդանյան` դաշնամուր

Հիմնադրվել է 2009թ. նոյեմբերին, թավջութակահար Արամ Թալալյանի և դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի կողմից: Մասնակցել է տարբեր փառատոների՝ «Արվեստների պատկերասրահ փառատոն», «Թավջութակի ազգային փառատոն» (Հայաստան), «Fajr Festival» Թեհրանում, «Մոսկովյան աշուն» ժամանակակից երաժշտական փառատոնին, «Մարցիշոր» փառատոն (Մոլդովա), Դեյիա (Իսպանիա), «Երևանյան Հեռանկարներ», Կ.Պենդերեցկու օրեր Երևանում, «Վերադարձի» փառատոն, «Արվեստների պատկերասրահ» փառատոն, Գաֆեսջյան արվեստի կենտրոն, Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարան, Ռուսական արվեստի պատկերասրահ, Թալալյան եղբայրների անվան փառատոն, Համահայկական երաժշտական համաժողով և այլն: Պարբերաբար հանդես է եկել ԱՊՀ-ի, Եվրոպայի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրներում և Իրանում: Ներկայացել է տարբեր երկրների կոմպոզիտորների մի քանի տասնյակ ստեղծագործությունների պրեմիերաներով: 2010-12թթ իրականացրել և ներկայացրել է «Հայ կամերային երաժշտության Անթոլոգիա» ձայնագրությունների շարքը, որը 12 ձայնասկավառակից բաղկացած ծավալուն ժողովածու է և ամփոփում է 20-րդ դարասկզբից մինչ մեր օրերը 60 հայ կոմպոզիտորի ստեղծագործություններ` գրված թավջութակի և դաշնամուրի համար: Դուետի կատարմամբ տեսագրվել է Ռ.Շումանի և Տ.Մանսուրյանի ամբողջական ստեղծագործությունների շարքը: Մի շարք ճանաչված կոմպոզիտորներ, ինչպիսիք են` Սուրեն Զաքարյանը, Միքայել Կոկժաևը, Արտյոմ Կոկժաևը (Ռուսաստան), Հայկ Բոյաջյանը (ԱՄՆ), Յակով Յակուլովը (ԱՄՆ), Ռեբեկա Աշուղյանը (Իրան), Հուշյար Խայամը (Իրան ), դուետին նվիրել են իրենց ստեղծագործությունները: 2012թ. արժանացել է Մոսկվայի կոմպոզիտորների միության ոսկե մեդալի:


ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար