Լևոն Գրիգորյան

Թավջութակահար

Անժելիկա Հարությունյան

Օպերային երգչուհի

Դմիտրի Կեսայանց

Կինոռեժիսոր

Հրաչյա Բայրամյան

Գրականագետ, թարգմանիչ

Էմմա Նահապետյան

Բալետի արտիստ, պարուսույց

Ռուբեն Արուտչյան

Գեղանկարիչ

Արա Դինքջյան

Ուդահար

Նարինե Կռոյան

Արձակագիր

Արեգ Նազարյան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

Աննա Վեքիլյան

Բալետի արտիստ

Նոննա Գրիգորյան

Դերասանուհի

Հասմիկ Հարությունյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆՅԱՆ

Պատմաբան, բանասեր, հայագետ

11 փետրվար, 1841 - 6 նոյեմբեր, 1918

Պողոս Օրմանյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, իսկ 1851թ-ից ուսումը շարունակել է Հռոմի Անտոնյանց լուսավորչական վանքում, 1858թ-ից՝ Վատիկանի հոգևոր դպրոցում, որտեղ ընդունել է կաթոլիկություն։ 1865թ. ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան՝ վերադարձել է Կ.Պոլիս, 1867թ. նշանակվել Հռոմի Անտոնյանց վարժարանի տեսուչ։ 1868թ. ստացել է փիլիսոփայության, աստվածաբանության, եկեղեցական իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան, ընտրվել Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ։ Տիրապետել է բազմաթիվ լեզուների (իտալերեն, ֆրանսերեն, հունարեն, լատիներեն, արաբերեն, թուրքերեն), եղել իդեալիստական փիլիսոփայության հետևորդ։ Չդիմանալով Հռոմի կաթոլիկ հոգևորականության հալածանքներին՝ 1870թ. կրկին վերադարձել է Կ.Պոլիս։ 1875թ. Իտալիայում հանդիպել է Ջ.Գարիբալդիին, նրա հետ քննարկել հայ և իտալացի ժողովումների ազատագրական պայքարին վերաբերող հարցեր։ Որոշելով իրեն նվիրել հայ եկեղեցուն, ժողովրդի լուսավորության գործին՝ 1877թ. Կ.Պոլսում հրաժարվել է կաթոլիկությունից, 1879թ. օծվել Հայ առաքելական եկեղեցու ծայրագույն վարդապետ։ Կ.Պոլսի հայոց պատրիարք Ն.Վարժապետյանին օգնել է Հայկական հարցի արծարծման գործում, կազմել եվրոպական պետությունների դեսպանատների, արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներին ուղղված գրություններ, կատարել խորհրդատուի, բանագնացի պարտականություններ։ 1880թ. ընտրվել է Բարձր Հայքի հոգևոր առաջնորդ, իր աթոռանիստ Կաբինում կապ հաստատել «Պաշտպան Հայրենյաց» ազատագրական կազմակերպության ղեկավարների հետ։ 1887թ. մեկնել է Էջմիածին, Գևորգյան ճեմարանում դասավանդել աստվածաբանություն, սակայն նրա ազատախոհ ճառերը գրավել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ուշադրությունը, և նա արտաքսվել է երկրից։ 1889թ. նշանակվել է Արմաշի վանքի վանահայր և իր կազմակերպած դպրեվանքի տեսուչ։ 1896-1908թթ եղել է Կ.Պոլսի հայոց պատրիարքը։ Ընտրվելով պատրիարք՝ Աբդուլ Համիդ 2-րդ-ի արյունոտ բռնապետության պայմաններում վարել է զգույշ, չափավոր, պահպանողական քաղաքականություն, հարուցել հայ մտավորականության, քաղաքական կուսակցությունների առաջնորդների դժգոհությունը։ 1906թ., հայոց Ազգային սահմանադրության վերաքննման և, փաստորեն, արգելման վերաբերյալ Աբդուլ Համիդի հրամանի առիթով պատրիարքը նրան ներկայացրել է հրաժարական, որը չի ընդունվել։ 1908թ. հուլիսի 16-ին Կ.Պոլսում կազմակերպված բազմամարդ ցույցի մասնակիցները խուժել են պատրիարքարան և պատրիարքին հայտարարել պաշտոնանկ։ 1914թ. հաստատվելով Երուսաղեմի Սբ. Հակոբ վանքում, շարունակել է գրական-աատմագիտական աշխատությունների շարադրանքը։ «Մասիս», «Արարատ» և այլ պարբերականներում տպագրել է հրապարակախոսական, դավանաբանական, գիտական հոդվածներ։ Տարբեր լեզուներով հրապարակել է դավանաբանական գրքույկներ՝ «Հայ արևելյան կաթոլիկյայք» (1870թ., իտալերեն,), «Ռեվերսորուս կամ Հայք և պապություն» (1872թ., իտալերեն), «Արևելյան կաթոլիկաց կրոնական ազատությունը և քաղաքական իրավունքները» (1872թ., ֆրանսերեն), «Վատիկան և հայք» (1873թ., ֆրանսերեն), որոնք հետագայում Հռոմի պապի հատուկ կոնդակով արգելվել են։ Նրա ամենախոշոր երկը՝ «Ազգապատումը» (մաս 1-3, 1912-27թթ) հարուստ նյութ է պարունակում ոչ միայն հայ եկեղեցու, այլև հայ ժողովրդի քաղաքական և մշակութային պատմության վերաբերյալ։ Արժեքավոր աշխատություն է նաև «Խոհք և խոսք»-ը (1929թ.)։ Մահացել է Կոստանդնուպոլսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար