Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ԱՐԱՄ ԹԱԼԱԼՅԱՆ

Դիրիժոր, թավջութակահար

Ծնվել է 1971թ. ապրիլի 4-ին, Երևանում: Թավջութակահար Գերոնտի Թալալյանի որդին է: 1995թ. ավարտել է ԱՄՆ Յեյլի համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան, որպես թավջութակահար, և վերադարձել Հայաստան: 1997թ-ից  դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1998թ-ից ղեկավարում է հինավուրց և ժամանակակից երաժշտության նվագախումբը: Որպես դիրիժոր ղեկավարել է «Traveling Notes», «Melodies of Piece» միջազգային փառատոների սիմֆոնիկ նվագախմբերը և Զապորոժիեյի ակադեմիկ սիմֆոնիկ նվագախումբը: 2000-09թթ հանդիսացել է Կոմիտասի անվան կվարտետի թավջութակահարը: Հանդես է եկել այնպիսի նշանավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Քլոդ Ֆրանկը, Յո Յո Ման, Վլադիմիր Սպիվակովը, Յապ Շրյոդերը, Դիմուտ Պոպպենը, Ջեսսի Լեվինը, Քրիստոֆեր Սթեմբրիջը, Էմին Խաչատուրյանը, Լևոն Չիլինկիրյանը և այլք: Եղել է հայ և արտասահմանյան կոմպոզիտորների թավջութակի, կամերային և նվագախմբային մի քանի տասնյակ ստեղծագործությունների նախաձեռնողն ու առաջին կատարողը: Պարբերաբար հանդես է եկել ԱՊՀ-ի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Հեռավոր և Մերձավոր Արևելքի երկրներում: Հանդիսանում է «Երևանյան Բարոկ փառատոնի», «Ալտի-թավջութակի փառատոնի» գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիրը: 2009թ. դաշնակահար Ջուլիետա Վարդանյանի հետ հիմնադրել է «Արս Լունգա» դուետը: Դարձել է մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: