ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1987թ. օգոստոսի 8-ին, Երևանում: Պարող Հենրիկ Վարդանյանի թոռն է: 1998-2003թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2003թ. ուսումը շարունակել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի «Ջոն Գրանկո» բալետի դպրոցում: 2006թ. աշխատել է Դրեզդեն քաղաքի «Սեմֆերոպեր» օպերային թատրոնում, 2010-12թթ` Ամստերդամի ազգային Բալետում: 2012թ-ից աշխատում է Բելգիայի Անտվերպեն քաղաքի Թագավորական Բալետում` որպես մենակատար: Հանդես է եկել Ջիրի Կիլյանի, Վիլիամ Ֆորսիթի, Ջորջ Բլանխինի, Ջոն Նեումայերի, Ջոն Գրանկոյի, Հանս վան Մանենի, Դեյվիդ Դոսոնի և շատ ուրիշ հայտնի պարուսույցների բալետներում: Մասնակցել է Իտալիայի «Բոլզանո» պարի միջազգային մրցույթին, որտեղ զբաղեցրել է 2-րդ տեղը, իսկ Ստամբուլի մրցույթին մասնակցելով` դուրս է եկել եզրափակիչ: