Էդուարդ Հյուրմյուզյան

Բանաստեղծ, բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Վասիլ Ղորղանյան

Երաժշտագետ

Հայկ Բադիկյան

Քանդակագործ

Քնարիկ

Դերասանուհի

Մարիա Գորիչևա

Դերասանուհի

Առնո Բաբաջանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սուրեն Աղաբաբյան

Գրականագետ

Ալմաստ Զաքարյան

Գրականագետ, գրաքննադատ

Լևոն Քոչարյան

Կինոռեժիսոր

Սոկրատ Խանյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Լևոն Միրիջանյան

Բանաստեղծ

Անատոլի Պապանյան

Գեղանկարիչ

Տիգրան Ալիխանով

Դաշնակահար

 

 

 

 

ՌԱՅԱ ԽԱՍԱՊԵՏՅԱՆ

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ծնվել է 1935թ. մայիսի 30-ին, Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: 1958թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլետետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է Հայաստանի գրողների միությունում, 1964-98թթ՝ «Գրական թերթ»-ի խմբագրությունում՝ վարելով քննադատության, արվեստի և գիտության, հրապարակախոսության բաժինները: 1985թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Գրական մամուլում տպագրվել են նրա բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, հարցազրույցներ, գրախոսություններ` նվիրված արվեստի և գիտության, մշակույթի զանազան խնդիրներին, ինչպես նաև պատմվածքներ ու թարգմանություններ: Հեղինակել է ավելի քան 20 գիրք։ Հրատարակվել են նրա «Հեքիաթ, որ չունի սկիզբ ու վերջ» (2002թ.), «Գեներալի ուղին» (2003թ.), «Շարունակություն» (2008թ.), «Շատը գնաց, քիչը մնաց» (2010թ.) գրքերը: Ռուսերենից հայերեն է թարգմանել Մարկ Սերգեևի «Անձնուրաց սիրո սխրանքը» (1982թ.), Վյաչեսլավ Տոլստիխի «Սոկրատեսը և մենք» (1982թ.), Ալեքսանդր Կուզնեցովի «Հնագույն զենքեր որոնելիս» (1985թ.), Էմիլիո Սալգարիի «Սև ծովահենը» (1988թ.), Վասիլի Բիկովի «Աղետի նշան», «Քարհանք» (1990թ.) երկերը: 1982թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ժուռնալիստի կոչման, 1991թ. Վ.Բիկովի «Աղետի նշան» և «Քարհանք» վիպակների թարգմանության համար՝ ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան ամենամյա գրական մրցանակի, 2010թ.՝ Ֆ.Նանսենի անվան ոսկե մեդալի, 2015թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2015թ.՝ Հյաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար