
Ռուբեն Զարդարյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան
Ճարտարապետ

Գուրգեն Հարությունյան
Դերասան

Հոբոս Ապեր
Մանկագիր, բանաստեղծ

Մայրանուշ Պարոնիկյան
Դերասանուհի

Ռոբերտ Նալբանդյան
Բեմանկարիչ

Հովակ Գալոյան
Դերասան

Բակուր
Արձակագիր

Գևորգ Կակոսյան
Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան
Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան
Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան
Կինոռեժիսոր
ՄԿՐՏԻՉ ԽԵՐԱՆՅԱՆ

10 օգոստոս, 1899 - 27 հունիս, 1970
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական, ապա Վարագա ժառանգավորաց և Հայկազյան կենտրոնական վարժարաններում։ 1915թ. գաղթել է Արևելյան Հայաստան և ընդունվել Էջնիածնի Գևորգյան ճեմարան, որն ավարտելուց հետո, մինչև 1950թ., հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի շրջանի և Երևանի տարբեր միջնակարգ դպրոցներում։ 1939թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հրատարակվել են նրա «Խնդություն» (բանաստեղծություններ և պոեմներ, 1938թ.), «Մեռնող գործիքները» (1938թ.), «Արհեստ սովորող կատուն» (1938թ.), «Մրգաստան» (1939թ.), «Ծտի գուլպաները» (հեքիաթ, 1939թ.), «Մոկաց Միրզա» (պոեմ, 1939թ.), «Հեքիաթ դարբնի որդու և յոթ գլխանի վիշապի մասին» (1940թ.), «Պոեմներ» (1955թ.), «Հազարան բլբուլ» (1956թ., 1968թ., 2007թ.), «Սասնա տուն» (դյուցազնավեպ, 1958թ.), «Ով աշխատի, նա ուտի» (1958թ.), «Դարբնի որդին» (1959թ.), «Ծտի գուլպաները» (1961թ.), «Շարմաշուղներ» (1962թ.), «Շխոնց Միհրան» (1963թ.), «Երկար, երկար մի ճանապարհ» (վեպ, վիպակ, 1965թ., 1983թ.), «Արհեստ սովորող կատուն» (մանկական բանաստեղծություններ, 1980թ.), «Ձայն տուր, ով ծովակ» (վեպ, 2000թ.), «Մրգաստան» (2009թ.), «Շխոնց Միհրան, Ծուռ Վուսկուն» (2013թ.), «Սասնա տուն» (2014թ.) և այլ գրքեր: Կատարել է բազմաթիվ թարգմանություններ ռուսերենից և գրաբարից: ՀԼԿՅԵՄ Կենտկոմի և Լուսժողկոմատի կողմից հայտարարված մանկապատանեկան լավագույն երկերի մրցույթի ժամանակ նրա «Հազարան բլբուլ» պոեմը արժանացել է 3-րդ կարգի մրցանակի: Հայաստանի ազգային գրադարանը հայ գրականությանը մատուցած ծառայությունների, գրական վաստակի և թարգմանական գործունեության համար նրան հետմահու շնորհել է Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալ: Մահացել է Երևանում։