ՎԻԳԵՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

Արձակագիր

15 դեկտեմբեր, 1916 - 17 ապրիլ, 1975

Ծնվել է Երևանում: 1940թ. ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը: 1938-40թթ և 1943-56թթ աշխատել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, եղել է ձեռագրատան վարիչը:: 1940-43թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: Եղել է «Սովետական գրականություն» ամսագրի խմբագրի տեղակալը: Գրողի առաջին պատմվածքը լույս է տեսել 1939թ.: Գրել է «Չատուխանի պատմությունը» (1943թ.), « Զվարթնոց» (1945թ.), «Ծաղկողի որդին» (1945թ.), «Մեզ մոտ, հարավում» (1955թ.), «Գիրք պանդխտության» (1959թ.), «Գլուխգործոցը» (1964թ.), «Գիրք լինելության» (1966թ.), «Գիրք մաքառման» (1968թ.), «Գիրք գրոց» (1978թ.) և այլ գործեր: Նրա ստեղծագործությունների հերոսները միջնադարյան հայ գրիչներ են, ծաղկողներ, մանրանկարիչներ, ճարտարապետներ, դեղագործներ ու տպագրիչներ, մագաղաթ ողորկողներ ու շինարար վարպետներ: 1940թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Ռուսերեն լույս է տեսել գրողի «Գիրք պանդխտության»-ը (Մոսկվա, 1958թ.): Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար