Վահրամ Թաթուլ

Բանաստեղծ

Էդուարդ Կզարթմյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վիվան

Արձակագիր, թարգմանիչ

Հարություն Մկրտչյան

Գրող, գրականագետ

Արշիլ Գորկի

Գեղանկարիչ

Գուրգեն Սևակ

Լեզվաբան

Լևոն Իսահակյան

Կինոռեժիսոր

Երանուհի Ասլամազյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Ալլեգրով

Դերասան, բեմադրիչ

Միհրան Սոսոյան

Գրաֆիկ, ձևավորող

Լյուդվիգ Բազիլ

Կոմպոզիտոր, ջութակահար

Նուպար Ակիշյան

Արձակագիր

Սամսոն Քառյան

Պատմաբան

Ռոման Բալայան

Կինոռեժիսոր

Հովհաննես Փիլիկյան

Բեմադրիչ, թարգմանիչ, թատերագետ

Էդվարդ Վարդանյան

Գեղանկարիչ

Ժաննա Գալստյան

Դերասանուհի, պետական գործիչ

Արտավազդ Բայաթյան

Երգիչ, երգահան

Արձագանք

Խումբ

Թամարա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

Գոշ Հակոբյան

Երգիչ, դերասան

 

 

 

 

ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆ

Գրականագետ, լեզվաբան

9 մարտ, 1922 - 6 փետրվար, 1995

Ծնվել է Երևանում: 1939թ. ավարտել է Երևանի Կրուպսկայայի (այժմ՝ Ն.Աղբալյանի) անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: 1940թ. զորակոչվել է բանակ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, վիրավորվել և գերի է ընկել: Գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցել է ռազմական գործողություններին, պատերազմի ավարտից հետո զորացրվել: 1949թ. ավարտել է համալսարանը, 1954թ.` Մոսկվայի գրադարանային ինստիտուտը: 1962թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Ակսել Բակունց» թեմայով, 1973թ.՝ դոկտորական ատենախոսություն` «Հայ նոր գրականության լեզվի պատմություն» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1955-63թթ աշխատել է Հայաստանի հանրային գրադարանում` որպես ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, ապա` բաժնի վարիչ: Աշխատել է նաև Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում` որպես գիտական գրադարանի տնօրեն: Դասավանդել է Հայաստանի հեռակա մանկավարժական ինստուտում: 1963-92թթ աշխատել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոններում, դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն, հայ գրականության լեզվի պատմություն (1978թ-ից` պրոֆեսոր): 1991թ-ից եղել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը և Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր: Հրատարակվել են նրա «Ակսել Բակունց. կենսագրություն և մատենագիտություն» 1960թ., «Բակունցի լեզվական արվեստը» 1965թ., «Հայ հնատիպ գիրքը» 1968թ., «Արդի հայերենի հոլովումը և խոնարհումը» 1971թ., «500 բառ, որոնք ուղղագրության տեսակետից դժվարություններ ունեն» 1971թ., «Տերյանի լեզվական արվեստը» 1972թ., «Բակունցի կյանքն ու արվեստը» 1974թ., «Հայ գրքի պատմություն» հատոր 1. Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում, 1977թ., «Արևելահայ բանաստեղծության լեզվի պատմություն» (17-րդ դարից մինչև 1920թ., 1978թ.), «Նոր գրական հայերենը 17-18-րդ դարերում» 1979թ., «Ակնարկ հայերենի տերմինաշինության» 1981թ., «Հայ գիրքը. 1512-1920» 1981թ., «Հակոբ Մեղապարտ» 1982թ., «Մեր ուղղագրության հիմնահարցը։ Նոր Ջուղա» 1983թ., «Հայերի ծագումն ու հնագույն պատմությունը» 1984թ., «Արդի հայերենի շարահյուսություն. պարզ նախադասություն» 1986թ., «Մայրենին» 1986թ., «Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր» 1988թ., «Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք առաջին» 1990թ., «Բնիկ հայերեն բառեր և հնագույն փոխառություններ» 1989թ., «Տերյանն ինչպես որ կա» 1990թ., «Երրորդ ուժի բացառման օրենքը» (հոդվածներ, 1991թ.), «Դասական ուղղագրության կանոններ» 1991թ., «Մեր ինքնության գլխավոր նշանը» (գրականագիտական հետազոտություններ, 1991թ.), «Պատկերազարդ պատմություն հայոց» գիրք երկրորդ՝ 1997թ., գիրք երրորդ՝ 2004թ., «Իրական պատմություններ» (պատմվածքներ, 2004թ.) գրքերը: Հեղինակել է նաև ռուսերեն, անգլերեն, լեհերեն գրքեր: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար