Գրիգոր Խալաթյանց

Հայագետ, պատմաբան, բանասեր

Եղիսաբեթ Ախաշյան

Դերասանուհի

Արման Կոթիկյան

Դերասան, բանաստեղծ

Այծեմնիկ Ուրարտու

Քանդակագործ

Ստեփան Սաթունց

Ճարտարապետ

Արամաշոտ Պապայան

Դրամատուրգ

Գեորգի Սարաջյան

Դաշնակահար, կոմպոզիտոր

Մանուկ Բարիքյան

Ջութակահար

Ազատ Մանուկյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Գևորգ Գևորգյան

Դերասան, պրոդյուսեր

Հրանտ Դինք

Գրող, լրագրող

 

 

 

 

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆ

Գրականագետ

11 հուլիս, 1911 - 3 սեպտեմբեր, 1975

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի գավառի Էվջիլար գյուղում: 1932թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1935թ. ուսուցչություն է արել Երևանի դպրոցներում։ 1935-38թթ սովորել է Լենինգրադի արվեստագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1938-39թթ եղել է «Գրական թերթի» խմբագրի տեղակալը, 1939-41թթ` Արմֆանի լեզվի և գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1942թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1941-43թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին։ 1943-44թթ եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրը, 1944-46թթ` Հայաստանի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղարը, 1946-52թթ` ՀՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա խորհրդային գրականության սեկտորի վարիչը, 1953-54թթ` նույն ինստիտուտի տնօրենը, 1954-75թթ` Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղարը։ Եղել է ՀԽՍՀ 4-8-րդ գումարումների Գերագույն սովետի պատգամավոր, 1967-71թթ` ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահը։ Նրա առաջաբանով են լույս տեսել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հայերեն թարգմանությունը և Լևոն Շանթի երկերի ժողովածուն։ Հեղինակել է «Վահան Տերյան» (1945թ.), «Հոկտեմբերը և հայ ժողովրդի ճակատագիրը» (1965թ.), «Երկեր երկու հատորով» (գիրք 1, «Վերածնության խորհուրդը», 1977թ.) և այլ աշխատություններ: Ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։ 1970թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար