Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՅԱՆ

Գրականագետ

9 նոյեմբեր, 1907 - 26 հոկտեմբեր, 1983

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1915թ. Հայոց ցեղասպանությունից տեղափոխվել է Արևելյան Հայաստան։ 1919թ. հաստատվել է Երևանում: 1925թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը և մեկ տարի ուսուցչություն արել Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։ 1930թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Նույն թվականին ընդունվել է համալսարանի ասպիրանտուրա։ 1933թ-ից հայ գրականություն է դասախոսել Երևանի համալսարանում (1946թ-ից` պրոֆեսոր)։ 1954-80թթ եղել է համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչը, 1941-47թթ և 1957-76թթ` համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանը, 1947-53թթ` ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենը։ 1939թ. «Ֆրիկի ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1945թ. «Գրիգոր Նարեկացի» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիարական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1933թ-ից դպրոցական ծրագրերին համապատասխան գրել է հայկական միջնակարգ դպրոցի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանի հայ գրականության դասագրքերը։ Միաժամանակ «Հայ գրականության» դասագիրք է կազմել սփյուռքահայ դպրոցների համար։ 1938թ. Երևանում տպագրվել է նրա կազմած «13-18-րդ դդ հայ աշխարհիկ գրականությունը» ժողովածուն, որի ընդարձակ առաջաբանում նա նոր մոտեցումով է արժևորել Ֆրիկի, Կոստանդին Երզնկացու, Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի և այլոց ստեղծագործությունները: «Գրիգոր Նարեկացի» մենագրության մեջ (1955թ.) նորովի է բացահատել հանճարեղ մտածողի ստեղծագործության ազգային ու համամարդկային արժեքը: Հեղինակել է նաև «Էջեր հայ վիպասանության պատմությունից» (1957թ.), «Մովսես Խորենացի. կյանքն ու ստեղծագործությունը» (1970թ.), «Իսահակյանի հումանիզմը» (1975թ.), «Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը» (1981թ.) մենագրությունները: Զեկուցումներով հանդես է եկել հանրապետական և համամիութենական գիտաժողովներում: Նրա աշխատությունները թարգմանվել են ռուսերեն, վրացերեն և այլ լեզուներով: Ռուսերեն լույս է տեսել նրա «Մովսես Խորենացի» (1969թ.) գիրքը։ 1936թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1956թ-ից` ՀՀ ԳԱ թղթակից անդամ: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1961թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար