ԾԵՐՈՒՆ ԹՈՐԳՈՄՅԱՆ

Արձակագիր

15 փետրվար, 1896 - 7 ապրիլ, 1986

Ծերուն Դեղտրիկյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1912թ. ավարտել է Վանի Երեմյան վարժարանը, ապա սովորել Վանում նոր բացված մանկավարժական քառամյա ուսումնարանում։ 1915թ. ընտանիքով գաղթել և բնակություն է հաստատել Թիֆլիսում, որտեղ որպես քարտուղար աշխատել է «Համբավաբեր» շաբաթաթերթում։ Նույն թվականին «Հորիզոն»-ում հրատարակվել է նրա «Պանդուխտի երգեր» շարքը, 1917թ. Բաքվի «Գործ» ամսագրում՝ «Անթառամ ծաղիկներ» վիպակը և «Լաչակս գլխիդ» պատմվածքը: 1918թ. Թիֆլիսում նրա խմբագրությամբ լույս է տեսել «Հրազդան» գրական-գեղարվեստական ալմանախը։ 1918-21թթ աշխատել է Կրասնոդարում։ Այստեղ նրա խմբագրությամբ լույս է տեսել «Արձագանք» և «Կարմիր աստղ» թերթերը։ Դժբախտ պատահարի պատճառով կորցրել է տեսողությունը և 55 տարի աշխատել քարտուղարի օգնությամբ։ Գրել է պատմվածքներ, վիպակներ, վեպեր, հուշեր: Հրատարակվել են նրա «Պատմվածքներ» (1926թ.), «Աղային փեշքեշը» (1929թ.), «Հորձանքում» (1931թ.), «Ժպտացող կյանքը» (1936թ.), «Անմար կրակներ» (1953թ., վրացերեն՝ 1961թ.), «Ալեկոծ ծովը» (1965թ.), «Անմոռաց օրեր» (1967թ.), «Հոգեթով հույզեր» (1975 թ.), «Անձնվեր մարտիկը» (1978թ.), «Ալեծուփ սրտեր» (1981թ.) և այլ վեպեր, վիպակներ ու պատմվածքներ: Նրա ստեղծագործություններից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն և վրացերեն լեզուներով: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1978թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար