Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Սերգեյ Հախվերդյան

Արձակագիր, պատմաբան

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆ

Արձակագիր, լրագրող

10 օգոստոս, 1929 - 17 մարտ, 2022

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը: Երկար տարիներ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի արվեստի և գրականության բաժնում, սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի «Սովետական Հայաստան» ամսագրում: 1995թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է բազմաթիվ գրքեր: Նրա հարցազրույցները հայ մեծերի հետ և ակնարկները հետագայում դարձել են գիրք` «Բույլ մեծաց»: Լրագրողական աշխատանքին զուգահեռ ստեղծագործել է մանուկների և մեծերի համար: Հեղինակել է պատմվածքներ, վիպակներ, ռադիոպիեսներ, կինոսցենարներ, արձակ բանաստեղծություններ: Նրա ստեղծագործությունները հաղորդվել են ռադիոյով, տպագրվել են հայաստանյան մամուլում և արտերկրում` ԱՄՆ, Ուրուգվայ, Լիբանան, Ֆրանսիա, Սիրիա: Եղել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: Հրատարակվել են նրա «Բույլ մեծաց» (հրապարակախոսություն, 2001թ.), «Երբ սերն ի աշխարհս եկավ» (պատմվածքներ, 2002թ.), «Փրկված մասունքներ» (հրապարակախոսական և գեղարվեստական, 2006թ.), «Ծիծաղի հատիկներ» (մանկական, 2007թ.), «Տարիների շուրջպարը» (ընտրանի, 2011թ.) և այլ գրքեր: 2001թ. ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի կենսագրության ինստիտուտի կողմից արժանացել է «Տարվա լավագույն կին» տիտղոսին, 2004թ.` ՀՀ ժուռնալիստների միության միջազգային կոնֆեդերացիայի վկայականի, 2006թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի, 2008թ.՝ Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակի: Մահացել է Երևանում: