Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՇՈՒՇԱՆԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

Ծնվել է 1978թ. ապրիլի 7-ին, Երևանում: Բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի դուստրն է: Ավարտել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցը: Առաջին բանաստեղծությունները, գրված 4-5 տարեկանում, լույս են տեսել «Ծիծեռնակ» ամսագրում: 1994թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի ֆրանսիական բաժին: 1997թ. մեկնել է Ֆրանսիա` կրթությունը շարունակելու: Այցելել է Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքի Պոլ Վալերիի անվան համալսարանի գրականության դասընթացներին: Նույն համալսարանում պաշտպանել է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները` նվիրված ֆրանսիական ժամանակակից պոեզիայի մեծագույն հեղինակներից մեկի` Իվ Բոնֆուայի ստեղծագործությանը: 2000թ. նրա թարգմանությամբ լույս են տեսել Իվ Բոնֆուայի «Անկարելին» 2001թ.` «Արտ-Երկիր»-ն ու «Թափառող կյանք»-ը, 2007թ. «Հռոմ, 1630» արվեստաբանական մենագրությունը, 2012թ.` «Գեղեցկությունը առաջին օրից», «Հայելու մի բեկորի մեջ», «Երկու տեսարան և ծանոթագրություններ» երկերը: Կատարել է մի շարք այլ թարգմանություններ` Անրի Միշոյի «Պլյում» (2007թ.), Ժան էշնոզի «Ռավել» (2010թ.), Անդրե Ժիդի «Օսկար Ուայլդ» (1997թ.) և այլն: Հեղինակել է «Ոսկեվանդակ» (2001թ.), «Չկախարդվող» (2005թ.), «Կարծրերկիր» (2010թ.), «Ձկների լեզու» (2012թ.), «Լեննական» (2012թ.) ժողովածուները: 1997թ. արժանացել է Ֆրանսիայի ազգային ակադեմիայի (AMOPA) սահմանած ճարտասանության մրցույթի գլխավոր մրցանակին: 2005-08թթ աշխատել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում` որպես ֆրանսիական ծրագրերի պատասխանատու: Անմիջապես ֆրանսերեն լեզվով գրված ստեղծագործությունները լույս են տեսել Ֆրանսիայում` մի շարք բանաստեղծական ամսագրերում (ARPA, Europe, Encres vives): Հեղինակել է նաև գրականագիտական հոդվածներ` տպագրված ֆրանսիական պարբերականներում (Les cahiers de l’Herne; Le procès de l’histoire au XX siècle): 2001թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2010-12թթ դասավանդել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում` ֆրանսիական ժամանակակից գրականություն և ֆրանսերեն լեզու, իսկ 2013թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում: 2012թ. արժանացել է «Օրանժ գրքի մրցանակ»-ի` «Մոգ արքաներ» բանաստեղծական շարքի համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար