Գալուստ Շերմազանյան

Բանահավաք, դրամատուրգ

Գարեգին Սրվանձտյան

Ազգագրագետ, եկեղեցական գործիչ, բանասեր-բանահավաք

Միքայել Փորթուգալ

Բանասեր, հայագետ

Մամիկոն Գևորգյան

Դրամատուրգ, թարգմանիչ

Մուշեղ Աղայան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Տիրան Երկանյան

Ճարտարապետ

Արշալույս Արշարունի

Բանաստեղծ, գրականագետ, թատերագետ

Սերգեյ Սարինյան

Գրականագետ

Առաքել Առաքելյան

Գեղանկարիչ

Սերժ Առաքելյան

Բանաստեղծ, լրագրող

Արմեն Սմբատյան

Կոմպոզիտոր

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

 

 

 

 

ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Գրականագետ

6 սեպտեմբեր, 1926 - 9 փետրվար, 2001

Ծնվել է ՀՀ Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1943թ. ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը, 1948թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1951թ.` ասպիրանտուրան: 1952-55թթ աշխատել է «Ավանգարդ» թերթում և Հայպետհրատում: 1954թ. «Շիրվանզադեի դրամատուրգիան» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուին աստիճան: 1963թ. «Շիրվանզադե. կյանքը և գործը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: 1954թ-ից հայ գրականություն է դասավանդել ԵՊՀ-ում (1964թ-ից` պրոֆեսոր): 1968-80թթ եղել է ԵՊՀ խորհրդահայ գրականության, իսկ 1980-2001թթ` հայ գրականության ամբիոնի վարիչը: Հեղինակել է ավելի քան 300 գիտական հոդվածներ և ուսումնասիրություններ, 40 մենագրություն, ուսումնական ձեռնարկներ, դպրոցական ու բուհական դասագրքեր: Նրա «Խմբապետ Շավարշը պատմական դարաշրջանի լույսի տակ» (1962թ.) ուսումնասիրությունը նոր հուն է բացել հայ գրականագիտական մտածողության մեջ: Կարևոր դերակատարություն է ունեցել արևմտահայ քնարերգուների, մանավանդ Հայոց ցեղասպանությանը (1915թ.) զոհ դարձած հայ բանաստեղծների ստեղծագործության արժևորման, ինչպես նաև 1930-ականներին զոհված կամ բռնադատված տաղանդավոր գրողների իրավունքների վերականգնման գործում: Նրա ջանքերով են համալսարանում կազմակերպվել «Չարենցյան ընթերցումներ» գիտական նստաշրջանները, որոնց նյութերը հրապարակվել են համանուն հատորներում: Նրա առավել կարևոր մենագրություններից են` «Շիրվանզադե. կյանքը և գործը» (1961թ.), «Սիամանթո» (1964թ., 1969թ., 2004թ.), «Հովհաննես Թումանյան. բանաստեղծը և մտածողը» (1995թ.), «Հայ քնարերգուներ» (գիրք Ա, Բ, Ե, 1999թ.), «Հայ քննադատություն» գրքի երեք հատորները: Ռուսերեն լույս են տեսել նրա «Շիրվանզադեի դրամատուրգիան» (1956թ.), «Շիրվանզադե» (1958թ.), «Գրական ուղիներում» (1973թ.) գրքերը: 1986թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով: 1953թ-ից եղել է Հայաստանի գրողների միության, 1986թ-ից` ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1996թ-ից` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1970թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 1974թ.` ՀՀ Պետական մրցանակի` հայկական միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի «Հայ գրականություն» դասագրքի համար: 1986թ. արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի: Մահացել է Երևանում: 2006թ-ից Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցը կոչվում է Հրանտ Թամրազյանի անունով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար