ՎԱՀԱՆ ԹԱՄԱՐՅԱՆ

Արձակագիր

25 սեպտեմբեր, 1957 - 21 օգոստոս, 2005

Ծնվել է Վրաստանի Ծալկայի շրջանի Նարդևան գյուղում: Մանկությունն ու պատանեկությունը անցել են հոր հիմնած այգում. «Եթե իմ պատմվածքներում ու վիպակներում առկա է գեղեցկության շունչը, այդ այգուց եմ ժառանգել»,- վկայել է գրողը: Կրթությունն ստացել է գյուղի միջնակարգ դպրոցում: 1982թ-ից տպագրվել է գրական մամուլում, առաջին անգամ` Ծալկայի շրջանի «Լենինյան ուղի» թերթում: 1991թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Հրաշքների օր» (1987թ.), «Գոյություն առեղծվածին մերձ» (1991թ.), «Շրջանագիծ» (1997թ.), «Արյունաբանություն» (ՀՀ Ոսկե եղեգն պետական գրական մրցանակ, 1999թ.), «Անավարտ մահվան շարունակությունը» (2002թ.) գրքերը: 1992թ. արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան, 1995թ.` Համազգային հայ կրթամշակույթային միության, 1998թ.` «Սիմոն Սիմոնյան», ապա` «Վահագն Հովնանյան», 2003թ.` «Վահագն» համահայկական մրցանակների: 2004թ-ից աշխատել է ՀԳՄ «Սատիրիկոն» երգիծաթերթում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար