Լևոն Սարգսյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ռուբեն Գրիգորյան

Ջութակահար, կոմպոզիտոր

Ստեփան Շաքարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գառնիկ Արազյան

Կինոռեժիսոր, դերասան

Ներսես Խառատյան

Բանաստեղծ, արձակագիր

Անետա Երզնկյան

Կինոքննադատ

Արմեն Գևորգյան

Գեղանկարիչ

Նունե Թումանյան

Քանդակագործ

Աննա Մայիլյան

Երգչուհի

Վերոնիկա Սարոյան

Դերասանուհի

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Մանուկ Ղազարյան

Դաշնակահար

Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար

 

 

 

 

ՇԱՀԵՆ ԹԱԹԻԿՅԱՆ

Արձակագիր

1 հոկտեմբեր, 1924 - 19 մարտ, 1992

Ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1941թ. տեղափոխվել է Երևան: 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որտեղ ծանր վիրավորվել է: 1947թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1968-71թթ եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի «Երևան» կինոմիավորման տնօրենն ու գլխավոր խմբագիրը, 1977-80թթ` «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիրը: Նրա ստեղծագործություններին բնորոշ են սյուժետային բազմազանությունը, ժամանակի հասարակական խնդիրների քննությունը: Գրողի «Նրա ճանապարհը» (1956-62թթ) վեպը պատկերում է Հայաստանի 1920-40-ական թվականների ժամանակաշրջանը: Պատերազմական տարիներն են արտացոլված նրա «Երիցս խաչվածը» (1985թ.) վեպում: Նրա սցենարով նկարահանվել են «Արշակը», «Ապրեցեք երկար», «Ոսկի և հող» գեղարվեստական կինոնկարները: Հրատարակվել են նրա «Սպիտակ ծղրիդը», «Այգեթաղ», «Թիթեղյա մեր հին վառարանը», «Փոթարկալի ճամփաներով», «Բալենի», «Հաղթանակի օրը» (1950թ.), «Կրակի պարը» (1959թ.), «Ինչ գույնի են լինում ճայերը» (1969թ.), «Նվերը» (1975թ.), «Վերջին զարդաքանդակը» (1976թ.), «Մեկը բազմապատկած միլիոնով» (1977թ.), «Երիցս խաչվածը» (1985թ.), «Ընտիր երկեր» (հ.1-2, 1987թ.), «Նրա ճանապարհը» (հ.1-4, 1989-90թթ) գրքերը: 1985թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար