Միքայել Չամչյան

Պատմաբան, լեզվաբան

Գարեգին Զարբհանալյան

Գրականագետ, մատենագետ, թարգմանիչ

Ալպերթ Աբալյան

Բժիշկ, արձակագիր

Պերճ Ակնունի

Գեղանկարիչ

Պերճ Ֆազլյան

Բեմադրիչ, դերասան

Լուսինե Կիրակոսյան

Դերասանուհի

Լևոն Ժամկոչյան

Գեղանկարիչ, քանդակագործ, դիզայներ

Երվանդ Ղարիբյան

Հաղորդավար

Հասմիկ Սամվելյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԱՆՐԻ ԹՐՈՒԱՅԱ

Արձակագիր

1 նոյեմբեր, 1911 - 2 մարտ, 2007

Լևոն Թորոսյան

Ծնվել է Մոսկվայում, չեքեզահայերի ընտանիքում: Ծնողները` Ասլան Տարասովը և Լիդիա Աբեսոլոմովան, ծագումով եղել են ՌԴ Արմավիր քաղաքից, իսկ պապը` Նախիջևանի Ցղնա գյուղից: 1917թ. ընտանիքի հետ գաղթել է Ռուսաստանից  ու Եվրոպայով մեկ շրջագայելով՝ 1920թ. հաստատվել Ֆրանսիայում: 1920թ. ընդուվել է «Pasteur» քոլեջ, ստացել իրավաբանի մասնագիտացում և աշխատանքի անցել ոստիկանությունում: Առավոտից մինչ իրիկուն ծանր աշխատանք կատարելով ու ապրուստի հոգսերն հոգալով, միայն գիշերն է ժամանակ գտել զբաղվել գրական գործունեությամբ: 1935թ-ից սկսել է առավել ակտիվ ստեղծագործել և գրական կյանք է մտել Անրի Թրուայա կեղծանունով: Ավարտել Է Փարիզի իրավաբանական գիտությունների ակադեմիան: 1959թ. ընտրվել է Ֆրանսիայի ակադեմիայի անդամ և եղել է ոչ ֆրանսիացի առաջին գրողը, ում շնորհվել է այդ ակադեմիայի «քառասուն անմահներից» մեկը լինելու պատիվը: Ստեղծագործել է ֆրանսերեն և ռուսերեն: 70-ամյա ստեղծագործական կյանքում հեղինակել է 100-ից ավելի վեպեր, վիպակներ, նովելներ, հուշագրություններ, պատմավեպեր, կենսագրական վեպեր, պատմական ու գեղարվեստական ստեղծագործություններ, որոնց մեծ մասը համարվում են համաշխարհային գրականության մնայուն արժեքներ: Գրական ասպարեզ է մտել «Խաբուսիկ լույս» (1934թ.) վեպով։ Լույս է ընծայել «Սարդը» և «Ձկնորսանոց» (երկուսն էլ՝ 1938թ., Գոնկուրյան մրցանակ՝ 1938թ.), «Ընդհանուր գերեզման» (1939թ.), «Քանի աշխարհը կա» (հ.1-3, 1947-50թթ, պատմում է իր տոհմի մասին), «Սգավոր ձյունը» (1952թ., Պրենս Ռենիե դը Մոնակոյի մրցանակ, հայերեն հրատարակվել է՝ 1974թ., հայկական համանուն կինոնկար՝ 1978թ.), «Ցանք և հունձք» (հ.1-5, 1953-58թթ), «Արդարների լույսը» (հ.1-5, 1955-62թթ), «Էգլեթիերների ընտանիքը» (հ.1-3, 1965-67թթ, հայերեն հրատարակվել է՝ 1980թ.), «Մոսկվացին» (հ.1-3, 1974-75թթ) և այլ վեպեր։ Գրել է նաև կենսագրական վեպեր՝ «Տոլստոյ» (1965թ.), «Մեծն Եկատերինան» (1977թ.), «Պետրոս Մեծ» (1979թ.), «Ալեքսանդր Առաջին» (1981թ.) և այլն։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով: Եղել է «Հայաստան-Ֆրանսիա» ընկերության պատվավոր անդամ։ Արժանացել է նաև գրականության և մշակույթի հրամանատարի շքանշանին, 1997թ.՝ Ֆրանսիայի «Պատվավոր լեգեոն» Մեծ Խաչին և բազմաթիվ այլ պարգևների ու մրցանակների: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար