Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Դրամատուրգ, արձակագիր

Ծնվել է 1957թ. հուլիսի 18-ին, Երևանում: 1978թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը: 1978-79թթ եղել է Հրազդանի շրջանային մշակույթի տան ժողթատրոնի բեմադրիչ, Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, 1979-81թթ` հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիայում` բեմադրիչի ընթերակա, 1981-83թթ` «Պիոներ» ամսագրի գրական աշխատող, արձակի բաժնի վարիչը: 1983-93թթ աշխատել է հեռուստառադիոյի պետական վարչությունում` որպես խմբագիր, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր, 1993-95թթ` նույն վարչության նախագահի տեղակալ, 1995-96թթ` Հայաստանի պետական ռադիոընկերության գլխավոր տնօրեն, 1997-98թթ` Երևանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետը: Գրական ասպարեզ մուտք է գործել 1979թ-ից` «Գարուն» ամսագրում տպագրելով «Ղողանջ» վիպակը: 1991թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հեղինակել է մի շարք պիեսներ, որոնք բեմադրվել են ռադիոթատրոնում, հայկական հեռուստատեսությամբ: Պիեսների է վերածել մի շարք ստեղծագործություններ. հարկ է նշել «Սասնա ծռեր» էպոսի բոլոր ճյուղերի բեմականացումը: Հանրապետական մամուլում տարբեր տարիների տպագրել է բազմաթիվ պատմվածքներ, ակնարկներ, հոդվածներ, բանաստեղծություններ, պամֆլետներ: 1999-2007թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Միասնություն», «Ժողովրդի ձայն», ապա «Արդարություն» դաշինքի պատգամավորական խմբի անդամ: Հրատարակվել են նրա «Իմ փողոցը, իմ լեռը» 1985թ., «Խոր Վիրապ» (պիեսներ, 1995թ.), «Տիեզերքի գաղտնիքները» (համահեղինակ՝ Աիդա Տեր-Կարապետյան, 2005թ.) գրքերը: 2009թ-ից ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է, որտեղ 2012թ-ից նախագահի տեղակալն է։ 2011թ. արժանացել է «Ֆրիտյո‎ֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, 2016թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար