
Հովհաննես Քյաթիպյան
Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան
Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան
Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան
Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան
Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան
Արձակագիր

Սամվել Համբարձումյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Վարուժան Այվազյան
Արձակագիր

Ալին Գութան
Օպերային երգչուհի

Արսեն Լևոնյան
Դերասան

Դավիթ Ղարիբյան
Դերասան

Ալեն Նազարյան
Բաս-կիթառահար
ԱԼՄԱՍՏ ԶԱՔԱՐՅԱՆ

22 հունվար, 1923 - 28 հուլիս, 2013
Ծնվել է Նախիջևանի Գողթն-Գողթան գավառի Փառակա գյուղում: Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղի յոթնամյա դպրոցում: 1937թ-ից ուսումը շարունակել է Երևանի մանակավարժական ուսումնարանում: Այսպես կոչված՝ սպիտակ ֆինների դեմ մղված պատերազմի օրերին՝ 1939թ., մոբիլիզացվել և որպես ուսուցիչ աշխատել է Բասարգեչարի (հետագայում՝ Վարդենիս) շրջանի Կարմիր Վանք գյուղում։ 1940-44թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետում: 1945թ-ից մինչ կյանքի վերջ աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում` որպես լաբորանտ: 1951թ. «Սուրեն Սպանդարյանը և գրականության հարցերը» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1976թ. «20-րդ դարի սկզբի հայոց բանաստեղծությունը» թեմայով պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Հրատարակել է հարյուրավոր հոդվածներ, հրապարակումներ, գրախոսություններ, գրքեր` նվիրված 20-րդ դարասկզբի հայ գեղարվեստական գրականության զարգացման ընթացքին, Դերենիկ Դեմիրճյանի, Ակսել Բակունցի, Եղիշե Չարենցի, նորագույն շրջանի հայ բանաստեղծների ու արձակագիրների ժառանգության քննությանը: Հրատարակված գրքերից են` «Ավանդների ուժը» (1981թ.), «Գրական արձագանքներ և հուշեր» (1989թ.), «Եղիշե Չարենց. կյանքը, գործը, ժամանակը» (1997թ., 2003-08թթ): 1973թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Կյանքի վերջին տարիներին աշխատել է Ավետիք Իսահակյանի երկերի լիակատար (ակադեմիական) հրատարակությունը իրականացնող գիտական խմբում: Մահացել է Երևանում: