ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԱԳՅԱՆ

Թատերագետ, դրամատուրգ

25 սեպտեմբեր, 1925 - 23 հունվար, 2012

Ծնվել է ՀՀ Քանաքեռ ավանում (այժմ` Երևանի մեջ)։ 1945-50թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետում։ 1950թ. աշխատանքի է անցել Կոտայքի շրջսովետի գործկոմի կուլտլուս աշխատանքի բաժնում, սկզբում իբրև տեսուչ, 1951-53թթ` բաժնի վարիչ։ 1954-56թթ աշխատել է ՀԿԿ Կոտայքի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնում` որպես հաստիքային պրոպագանդիստ։ 1957-89թթ աշխատել է «Սովետական արվեստ» հանդեսի խմբագրությունում, 1954թ-ից եղել է հանդեսի պատասխանատու քարտուղարը։ 1974թ. «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1966-67թ., համատեղության կարգով, աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում` իբրև կրտսեր գիտաշխատող։ 1984թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հայաստանի թատրոնները բեմադրել են նրա «Ակունք», «Երազն ի բարին կատարվի», «Ջոնին և ավազակները», «Ճռճռացող դռներ», «Ամենապիտանին», «Ուղղում» և այլ պիեսներ: Հրապարակվել են նրա «Թադևոս Սարյան» 1964թ., «Մհեր Մկրտչյան» 1970թ., «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» 1973թ., «Թատրոնը և ժամանակը» (հոդվածների ժողովածու, 1975թ.), «Կարպ Խաչվանքյան» 1979թ., «Գրիգոր Տեր-Գրիգորյան» 1983թ., «Ժամանակի հետ» (հոդվածների ժողովածու, 1985թ.), «Ճշմարտախոս աղվեսը» (հեքիաթ-պիես, 2008թ.) գրքերը: 1984թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար