Քեթևան Արամյան

Դերասանուհի

Վաղարշակ Գալփակճյան

Հրապարակախոս, լրագրող

Լևոն Մեսրոպ

Արձակագիր, դրամատուրգ

Միսաք Մեծարենց

Բանաստեղծ

Տիգրան Հախումյան

Գրականագետ, դրամատուրգ, թարգմանիչ, թատերագետ

Նորայր Պողարյան

Ձեռագրագետ, բանասեր, հայագետ

Իսահակ Ալավերդյան

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Ռուդոլֆ Ժամհարյան

Կինոօպերատոր

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

 

 

 

 

ԱՐԾՐՈՒՆ ԱՎԱԳՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1942թ. մարտի 13-ին, Երևանում: 1959թ. ավարտել է Քանաքեռի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: 1959-61թթ աշխատել է Երևանի լուսատեխնիկական գործարանում: 1961-64թթ ծառայել է խորհրդային բանակում: 1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: Աշխատել է նույն ֆակուլտետի խորհրդահայ (այժմ` հայ նորագույն) գրականության ամբիոնում` որպես ասիստենտ, ապա` դասախոս: Դասախոսական աշխատանքին զուգահեռ եղել է ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղար, դեկանի տեղակալը: 1977թ. պաշտպանել է թեկնածուական («Պոլսահայ գրական կյանքը 1918-22թթ»), 1998թ.` դոկտորական («Կոստան Զարյան. կյանքը և գործը») ատենախոսություն: 2000թ-ից ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկանն է (2006թ-ից՝ պրոֆեսոր)։ Հեղինակել է սփյուռքահայ և խորհրդային գրականությանը վերաբերող բազմաթիվ գիտական հոդվածներ, որոնք տպագրվել են հանրապետական գրական մամուլում և մի շարք գրքերում` «Քրիստոնեությունը և հայ գրականությունը» (2001թ.), «Չարենցյան ընթերցումներ» (2002թ.), «Վահան Թեքեյանի 125-ամյակին նվիրված զեկուցումներ» (2004թ.) և այլն: 2000թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նաև նրա «Կոստան Զարյան, կյանքը և գործը» 1998թ., «Պատկերազարդ պատմություն Շահան Շահնուրի» (մենագրություն, 2004թ.), «Սփյուռքահայ դասական պատմվածքը» (քրեստոմատիա, 2007թ.) գրքերը: ԵՊՀ կառավարման և գիտական խորհուրդների, ԵՊՀ արևելագիտության, ժուռնալիստիկայի, աստվածաբանության խորհուրդների, «Պատմաբանասիրական հանդես»-ի և «Հայագիտության հարցեր»-ի խմբագրական կոլեգիաների, ինչպես նաև ԵՊՀ-ում գործող գրականության գծով գիտական աստիճաններ շնորհող խորհրդի անդամ է։ Անդամակցում է նաև ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ հասարակագիտական ճյուղի գիտական խորհուրդներին: Արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրի, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալի, 2009թ.՝ ՀՀ վարչապետի ոսկե մեդալի, 2012թ.՝ ՀԳՄ և ՀՀ սփյուռքի նախարարության համատեղ «Վիլյամ Սարոյան» մեդալի, 2014թ.՝ Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար