ՎԱԶԳԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր

21 հոկտեմբեր, 1941 - 12 մայիս, 2016

Ծնվել է ՀՀ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում: Ավարտել է Երևանի Սարի թաղի թիվ 70 դպրոցը։ 1961-64թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։ 1972թ. ավարտել է Երևանի մարքսիզմ-լենինիզմի երեկոյան համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը։ Առաջին անգամ տպագրվել է չորրորդ դասարանում, «Պիոներ կանչ» թերթում և 1956թ. արժանացել թերթի մրցանակին։ 1967թ-ից աշխատել է Հայաստանի արդյունաբերական շինարարության նախարարության «Հայշինտեխկազմ» տրեստի ինֆորմացիայի բաժնում` որպես խմբագիր։ 1977թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Լույս են տեսել նրա «Երկունքներ» (1966թ.), «Գարունը գյուղում» (1974թ.), «Արթնացում» (1975թ.), «Մի թաքնված երգ գտա» (1981թ.), «Հունձ» (1982թ.), «Մորս ձեռքի հացը» (1988թ.), «Կավի երգը» (1989թ.), «Մայրիկիս երգարանը» (1998թ.), «Նամակներ մորս» (2001թ.), «Արարատ լեռան քուրմը» (արձակ, 2002թ.), «Դեպի բնօրրան» (2003թ.), «Խաչքար մայրիկիս» (2004թ.), «Ոսկեբերան նախնիների կանչը» (2006թ.), «Շիրազ-Նամե» (չափածո վեպ, 2006թ.), «Գործող հրաբուխ» (2010թ.), «Գիշերվա նախերգանք» (2011թ.) և այլ գրքերը: Գրել է նաև մանուկ ընթերցողի համար: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի քանի լեզուներով: Արժանացել է պատվոգրերի, մրցանակների: 1993թ. «Մորս ձեռքի հացը» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Դանիել Վարուժանի անվան մրցանակի, «Հակոբ Մեղապարտ» և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալների (2008թ.), «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակի (2009թ.)։ Ստորագրել է նաև Վազգեն Առաքել: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար