ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ

Ծնվել է 1950թ. սեպտեմբերի 22-ին, ՀՀ Ալավերդի քաղաքում: Ավարտել է Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումը և Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1978-81թթ Վիլնյուսի պետական համալսարանի լիտվական գրականության ամբիոնում ուսումնասիրել է հայ-լիտվական գրական-մշակութային կապերը: Աշխատել է «Լոռի» շրջանային և «Հայաստան» հանրապետական թերթերի խմբագրություններում, եղել է Ալավերդու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչը, Թումանյանի շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրենը, ՀԳՄ նախագահի և Լոռու մարզպետի խորհրդականը, հիմնադրել է «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական անկախ հանդեսը, ինչպես նաև խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամը: 2001թ-ից Հայաստանի և Մոսկվայի գրողների միությունների անդամ է, նաև` Վրաստանի հասարակական գիտությունների, Կովկասի ժողովուրդների և Հումանիզմի միջազգային ակադեմիաների ակադեմիկոս: Հեղինակել է մի շարք պատմվածքներ, վիպակներ, գրականագիտական հոդվածներ և մենագրություններ: Կատարել է նաև հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներով գրքերի թարգմանություններ: Կազմել և հրատարակել է Է.Մեժելայտիսի, Վ.Օսկոցելու, Շ.Ազնավուրի, Զահրատի, Զ.Խրախունու, Ս.Կապուտիկյանի գրքերը, կազմել է լիտվական պոեզիայի անթոլոգիա: Հրատարակվել են նրա «Տիեզերքի սիրեցյալները» (3 հատոր, 2001-03թթ), «Հալեպ՝ փրկության ափ» (2 հատոր, 2008թ.), «Ֆրիտյո‎ֆ Նանսեն. աշխարհի խիղճը» (2010թ.), «Հայ զորական ուժի ժառանգորդը. Սեյրան Մուշեղի Օհանյան» (2010թ.), «Գիտությունն ու կյանքը խարսխող գիտնականը. Լևոն Ազատի Սարգսյան» (2013թ.) գրքերը: Թարգմանել է Քրիստիյոնաս Դոնելայտիսի «Տարվա եղանակները» (2000թ.), Վասիլ Շկլյարի «Բանալի» (2005թ.), «Կալեվալա» (կարելա‎ֆիննական ժողովրդական էպոս, 2005թ.), Վլադիմիր Յավորիվսկու «Գայլերի ‎ֆերմա» (2005թ.), Տարաս Շևչենկոյի «Կոբզար» (2008թ.) երկերը: ՀՀ ԳԱԱ-ի և «Ճշմարիտները հայերի համար» միջազգային կոմիտեի կողմից, հայոց ցեղասպանության (1915թ.) դատապարտման և մարդասիրական սկզբունքների հաստատման ուղղությամբ ծավալած գիտական և հասարակական գործունեության համար պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան հուշամեդալով: 2010թ. արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի և ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, 2011թ.՝ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալների, 2012թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի և ՀՀ Արարատի մարզպետարանի «Պարույր Սևակ» մրցանակի։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար