Ֆերուհխան Քրթիկյան

Բժիշկ, հրապարակախոս

Ավետիք Լուկաչ

Պատմաբան, հայագետ

Ավետիք Իսահակյան

Բանաստեղծ, արձակագիր

Մանուել Թոլեկյան

Գեղանկարիչ

Մանուկ Հովսեփյան

Գեղանկարիչ

Աննա Ամբակումյան

Դաշնակահար

Բաղիշ Հովսեփյան

Արձակագիր

Սանդրո Բեհբուդյան

Պատմաբան, բանասեր

Դավիթ Գասպարյան

Գրականագետ, գրաքննադատ

Հովհաննես Հովհաննիսյան

Դերասան, բեմադրիչ

Արտյոմ Հարությունյան

Ռեժիսոր, օպերատոր

Վահրամ Զարյան

Մնջախաղաց, պարող

Էրիկ Միրզոյան

Կլառնետահար

 

 

 

 

ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Գրականագետ, գրող

Ծնվել է 1943թ. ապրիլի 6-ին, ՀՀ Նոր Բայազետի շրջանի Հացառատ գյուղում (այժմ՝ ՀՀ Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս): 1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1965-66թթ աշխատել է ՀՀ Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1969-72թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1972թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում՝ սկզբում գրականության տեսության բաժնում, 1985թ-ից՝ հայ հին և միջնադարյան գրականության բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող: 2004-062թ խմբագրել է ինստիտուտի և ՀԳՄ «Գրականագիտական հանդեսը»: 1999-2008թթ եղել է ինստիտուտի տնօրենը: Դասավանդել է Գավառի պետական համալսարանում: 1974թ. պաշտպանել է դիսերտացիա «Բանաստեղծի ստեղծագործական անհատականությունը և թարգմանությունը» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Նույն թվականին Մոսկվայի «Դրուժբա նարոդով» ամսագրում տպագրված «Չափանիշը անհատականությունն է» հոդվածի համար արժանացել է ամսագրի տարվա մրցանակին: 1979թ. ռուսերեն լույս է տեսել նրա «Բանաստեղծը և թարգանությունը» գիրքը: Դասավանդում է Երևանի պետական, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական, «Հրաչյա Աճառյան» համալսարաններում (2004թ-ից՝ պրոֆեսոր): Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչն է: 1975թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Երկերից են՝ «Գեղարվեստական պատում» (1986թ.), «Թումանյանի պոետիկան և նրա ժողովրդական ակունքները» (1990թ.), «Պատմության երգեհոնը» (Եղիշե Չարենց, 2007թ.), «Էպոսի պոետիկան» (2008թ., անգլերեն), «Այս հպարտ հանճարեղ լոռեցին» (Հովհաննես Թումանյան, 2009թ.): Աշխատակցել է Հայաստանի և Ռուսաստանի գրական և գիտական պարբերականներին` «Գրական թերթ», «Նորք», «Լիտերատուրնայա Արմենիա», «Վոպրոս լիտերատուրի», «Նովի միր» և այլն: 2003թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալի, 2013թ.` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար