ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է 1942թ. փետրվարի 14-ին, ՀՀ Ազիզբեկով քաղաքում (այժմ` Վայք): 1959թ. ավարտել է Երևանի  Ս.Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1964թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, սովորել է նաև ասպիրանտուրայում: 1969-90թթ եղել է ինստիտուտի հայ գրականության ամբիոնի դոցենտ, 1990թ-ից հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է (1990թ-ից` պրոֆեսոր): ՀՀ ԳԱԱ թղթակից (2010թ.), Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի մասնագիտացված խորհրդի անդամ է, նաև` գիտական աստիճաններ շնորհող խորհրդի անդամ: Հեղինակել է մի շարք գրականագիտական հոդվածներ, որոնք լույս են տեսել ռուսերեն, ֆրանսերեն, լեհերեն, անգլերեն: Հրատարակել է «Եվրոպացի հայագետներ» մատենաշարի վեց հատորները: Թարգմանություններ է կատարել ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից: Բազմիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների Հայաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլուր: Երկերից են՝ «Ֆրեդերիկ Մակլերը հայագետ» (2011թ.), «Ներսես Մոկացի (կյանքը, գործունեությունը)» (2009թ.), «Ֆրեդերիկ Ֆեյդին հայագետ («Եվրոպացի հայագետներ») 5-րդ» (2008թ.), «Հայ ժողովրդական բանահյուսություն» (ուսումնական ձեռնարկ, 2008թ.), «Դրվագներ հայ գրաքննադատական մտքի պատմությունից» (2009թ.): Հեղինակել է նաև «Անանիա Շիրակացին միջնադարյան հայ մատենագիրների գնահատմամբ», «Տաղանդավոր լեզվաբանն ու մեծ մանկավարժը» (Աշոտ Աբրահամյանի ծննդյան 90-ամյակի առթիվ, 2008թ.), «Եզակի միջնադարագետը» (2012թ., Ասատուր Մնացականյանի 100-ամյա հոբելյանին), «Անվանի գրականագետը» (2012թ., Եղիշե Պետրոսյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդեսները: Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի, ՀՀ նախագահի մրցանակներ շնորհող խորհրդի, «Պատմաբանասիրական հանդես»-ի խմբագրակազմի, «Գրական թերթ»-ի խորհրդի և այլ պարբերականների, 2001թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ է: 2003թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2008թ.՝ ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի, «Խաչատուր Աբովյան», «Ֆրիտյոֆ Նանսեն», ՀԳՄ գրական վաստակի համար մեդալների, 2012թ.՝ ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների ոսկե մեդալների, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար