ՄԱԿԱՐ ԵԿՄԱԼՅԱՆ

Կոմպոզիտոր, դիրիժոր

21 հունվար, 1856 - 6 մարտ, 1905

Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): 1872թ. ավարտել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը: 1873-74թթ Նիկողայոս Թաշճյանի ղեկավարությամբ վարժվել է հայկական նոտագրությանը, մասնակցել հոգևոր երգերի ձայնագրությանը և ժողովածուների հրատարակմանը: 1874թ-ից Գևորգյան ճեմարանում դասավանդել է երգեցողություն և հայ եկեղեցական երաժշտության տեսություն: 1877-91թթ ապրել է Պետերբուրգում: 1879թ. ընդունվել է կոնսերվատորիա և 1888թ. ավարտել Ն.Սոլովյովի ստեղծագործական դասարանը (ավարտական աշխատանքը՝ «Ռոզայի դեգերումները» կանտատը ըստ Մ.Տոռնի): Պ.Չայկովսկու, Ա.Ռուբինշտեյնի և Մ.Բալակիրևի հետ հանդիպումները, Յ.Իոգանսենի, Ա.Լյադովի և Ն.Սոլովյովի դասարաններում ուսումնառությունը կարևոր դեր են խաղացել նրա՝ որպես երաժիշտ և կոմպոզիտոր ձևավորվելու գործում, հատուկ նշանակություն են ունևցել Ն.Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործական դասարանի պարապմունքները: Միաժամանակ վարել է Պետերբուրգի հայկական եկեղեցու դպրապետի պաշտոնը: 1891թ-ից բնակվել է Թիֆլիսում, դասավանդել Ներսիսյան դպրոցում (մինչև 1902թ.), ուր ստեղծել է արական երգչախումբ: Կոմպոզիտորին աշակերտել են Ազատ Մանուկյանը, Արմեն Տիգրանյանը, Տիգրան Նալբանդյանը, Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանը և ուրիշներ: 1895թ. նրա մոտ երաժշտության տեսություն է ուսումնասիրել Կոմիտասը: 1893-94թթ դասավանդել է Ռուսական կայսերական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի ուսումնարանում և եղել նրա ռեկտորը: Վաղ տարիների ՝ստեղծագործություններում (ռուսերեն խոսքերով «Բաբելոնի գետերի մոտ» և «Բարձր լեռան ստվերները» խմբերգերը, դաշնամուրի նոկտյուրնը, նվագախմբային նախերգանքը և «Ռոզայի դեգերումները» կանտատը) կոմպոզիտորը հետևել է եվրոպական և ռուսական ռոմանտիկների (Ֆ.Շուբերտ, Ռ.Շուման, Ֆ.Շոպեն, Պ.Չայկովսկի) ոճին: Կոնսերվատորիայում սովորելիս կատարել է հայ ժողովրդական-հայրենասիրական և հոգևոր մեղեդիների խմբերգային մշակումներ: Նրա ստեղծագործություններում կենտրոնական տեղ են գրավում քնարավիպական բնույթի ընդարձակ «Պատարագ»-ը՝ առանց նվագակցության երգչախմբի համար (1892թ., հրատարակված՝ Լայպցիգ-Վիեննա, 1896թ.) և ժողովրդական երգերի մշակումները երգչախմբի կամ մենևրգի համար դաշնամուրի նվագակցությամբ (հրատարակված՝ 1970թ.), դրանց թվում կան գյուղական («Անձրևն եկավ», «Հով արեք, սարեր ջան», «Ջան գյուլում», «Չեմ կրնա խաղալ», «Լուսնակ գիշեր», «Յոթ օր յոթ գիշեր», «Քելե քելե, խորոտ աղջիկ», «Մըր խոր պապկե գերեզման», «Երթամ Ստամբոլ»), քաղաքային («Սիրուհիս քեզ համար», «Աղջիկ դու սիրուն», «Գիշեր ցերեկ կհառաչեմ», «Ոլոր մոլոր Բուռն էր գալիս» և այլն), աշուղական («Վարդ կոշիկս», «Պաղ աղբյուրի մոտ», «Առավոտյան քաղցր և անուշ հովերն» և այլն), հայրենասիրական («Ազնիվ ընկեր», «Կեցցե Զեյթուն», «Ձայնը հնչեց», «Ողջույն տվեք» և այլն) երգեր: Լայն ժողովրդականություն են վայելում նրա ինքնուրույն՝ «Ով Հայոց աշխարհ» ն «Թաղումն քաջորդոյն» խմբերգերը: Նրա «Պատարագ»-ը գրված է Նիկողայոս Թաշճյանի գրի առած միաձայն եղանակների հիման վրա, սեփական փոքր հավելումով և սյուժետային հիմք ունի (Քրիստոսի և առաքյալների Խորհրդավոր ընթրիքը): Ստեղծել է երեք տարբերակ՝ արական եռաձայն ն արական ու խառն քառաձայն երգչախմբերի համար: Ամեն տարբերակն ունի 36 խմբերգային կամ մեներգային (երգչախմբի ընկերակցությամբ) համարներ: Առաջին ն երրորդ տարբերակների մեղեդիները նույնն են: «Պատարագ»-ի երգասացությունները մեղեդիապես հարուստ են, հուզականությամբ բազմազան, արտահայտում են մարդկային խոր ապրումներ: Ներդաշնակության գեղեցկությունը ն երգչախմբի վարպետորեն օգտագործումը ապահովել են դրանց վեհ ու ազնիվ հնչողությունը: Ժողովրդական երգերի մշակման սկզբունքը շատ բանով նման է «Պատարագ»-ին. քնարական-ռոմանտիկական նախասկզբի և եղերերգակաև տրամադրությունների նույն տիրապետումը, բազմաձայն մշակման մեջ ժողովրդական մեղեդիի լադային յուրահատկությունը անդրադարձնելու նույն ձգտումը: Սակայն երգերում հյուսվածքի կազմակերպումն այլ է. «Պատարագ»-ի խորալային բազմաձայնությունն իր տեղը զիջել է ընկերակցող ձայների շարժունությանը, ձայնատարությունն ավելի ազատ է և հաճախ դուրս է դասակաև հարմոնիայի կանոնների սահմաններից: Դաշնամուրի ընկերակցությամբ մեներգչի համար մշակված երգերը ռոմանսային գծեր ունեն, նվագակցությունը անդրադարձնում ն խորացնում է սկզբնաղբյուրի կերպարային բովանդակությունը, հազվադեպ չեն գունային էֆեկտները, որոնցից առավել բնորոշ են՝ ռեգիստրային համադրությունները, օկտավային, կվարտային և կվիևտայիև համահևչյունները, դաշնամուրից ժողովրդական նվագարանների հնչում ստանալը: Կոմպոզիտորական և մանկավարժական գործունեության մեջ կոմպոզիտորը ղեկավարվել է դեմոկրատիզմի, լուսավորության, ազգային ինքնագիտակցության առաջավոր գաղափարներով: Նրա ստեղծագործությունը մեծ դեր է խաղացել ազգային երաժշտական դպրոցի ձնավորման գործում: Նրա մշակումները հիմնադրել են հայ երաժշտության մի շարք ժանրեր, որոնցից են՝ օրատորիալ-կանտատայինը («Պատարագ») և ռոմանսայինը («Պաղ աղբյուրի մոտ», «Սիրուհիս»): Նրա կողմից պրոֆեսիոնալ երաժշտության մեջ հայկական մոնոդիայի ժանրային բազմաթիվ տարատեսակների ընդգրկումը լայնացրել է ազգային մելոսի օգտագործման սահմանները, իսկ հայկական մոնոդիաների բազմաձայն մշակման նրա ձնավորած սկզբունքները կիրառել և զարգացրել եև հաջորդ սերունդների կոմպոզիտորները: Մահացել է Թիֆլիսում: 1895թ. Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցի միջնորդությամբ, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հայրապետական կոնդակով՝ Մ.Եկմալյանի «Պատարագը» պաշտոնապես ընդունել է Հայ եկեղեցին, և սկիզբ է դրվել նրա բազմաձայն կատարմանը: Մակար Եկմալյանի անունով Երևանում կոչվել է փողոց:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար