
Տարագրոս Տեր-Վարդանյան
Մանրանկարիչ, բեմանկարիչ

Մարտիրոս Սարյան
Գեղանկարիչ

Շուշանիկ Ամատունի
Երաժշտագետ, արվեստաբան

Էլմիրա Հեքեքյան
Կինոռեժիսոր, բեմադրիչ

Գևորգ Արշակյան
Արձակագիր, դրամատուրգ

Թորոս Թորանյան
Գրող, հրապարակախոս

Մակաբե Մանուելյան
Ճարտարապետ

Հակոբ Ջիվանյան
Ճարտարապետ, գեղանկարիչ, քանդակագործ

Մարինա Ազիզյան
Բեմանկարիչ

Րաֆֆի Հովհաննիսյան
Երգիչ

Փափագ Ալոյան
Գեղանկարիչ

Արտակ Ավդալյան
Կինոռեժիսոր

Վախթանգ Հարությունյան
Երգահան, երգիչ, բանաստեղծ

Արթուր Ջանիբեկյան
Պրոդյուսեր, գործարար

Արամ Ավագյան
Երգահան, պրոդյուսեր

Հայկ Մարտիրոսյան
Գրաֆիկ, գեղանկարիչ

Դավիթ Հակոբյան
Լուսանկարիչ

Քաջայր Հակոբյան
Դերասան
ԱՐՇԱՎԻՐ ԴԱՐԲՆԻ

16 հունվար, 1910 - 17 նոյեմբեր, 1980
Արշավիր Մնացականյան
Ծնվել է Արցախի Գետաշեն գյուղում։ Հայրը եղել է դարբին, որից էլ մակաբերել է «Դարբնի» գրական անունը։ Ավարտել է Բաքվի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, ապա սովորել Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի գրական-սցենարական ֆակուլտետում։ Երկար տարիներ աշխատել է Բաքվի հայկական դրամատիկական թատրոնում` որպես գրական-գեղարվեստական բաժնի վարիչ։ Նրա անդրանիկ պիեսը` «Հողը ծիծաղոմ է», բեմադրվել է Բաքվի հայկական թատրոնում։ Հետագայում գրել է «Արծիվներ», «Դատավճիռ», «Վրեժ», «Երբ բացվում է մանուշակը» դրամաները։ Վերջին դրաման Մոսկվայում արժանացել է խրախուսական մրցանակի և բեմադրվել է Ադրբեջանի և Հայաստանի մի շարք թատրոններում։ Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին։ Եղել է սակրավորների առանձին գումարտակի կոմիսար, դիվիզիայի թերթի խմբագրի տեղակալը։ 1948թ-ից բնակվել է Երևանում։ 1937թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1949-50թթ` ՀԳՄ վարչության քարտուղարը։ Աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, Հայաստանի կինոաշխատողների միությունում: 1966-80թթ որպես խորհրդական աշխատել է ՀԳՄ-ում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, «Պատվո նշան» շքանշաններով։ Մահացել է Երևանում: