Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Աշոտ Պատմագրյան

Երաժշտագետ, կոմպոզիտոր

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Արա Բերքյան

Ճարտարապետ

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ԱՐՇԱՎԻՐ ԴԱՐԲՆԻ

Առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ

16 հունվար, 1910 - 17 նոյեմբեր, 1980

Արշավիր Մնացականյան

Ծնվել է Արցախի Գետաշեն գյուղում։ Հայրը եղել է դարբին, որից էլ մակաբերել է «Դարբնի» գրական անունը։ Ավարտել է Բաքվի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, ապա սովորել Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի գրական-սցենարական ֆակուլտետում։ Երկար տարիներ աշխատել է Բաքվի հայկական դրամատիկական թատրոնում` որպես գրական-գեղարվեստական բաժնի վարիչ։ Նրա անդրանիկ պիեսը` «Հողը ծիծաղոմ է», բեմադրվել է Բաքվի հայկական թատրոնում։ Հետագայում գրել է «Արծիվներ», «Դատավճիռ», «Վրեժ», «Երբ բացվում է մանուշակը» դրամաները։ Վերջին դրաման Մոսկվայում արժանացել է խրախուսական մրցանակի և բեմադրվել է Ադրբեջանի և Հայաստանի մի շարք թատրոններում։ Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին։ Եղել է սակրավորների առանձին գումարտակի կոմիսար, դիվիզիայի թերթի խմբագրի տեղակալը։ 1948թ-ից բնակվել է Երևանում։ 1937թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ, 1949-50թթ` ՀԳՄ վարչության քարտուղարը։ Աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, Հայաստանի կինոաշխատողների միությունում: 1966-80թթ որպես խորհրդական աշխատել է ՀԳՄ-ում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս են տեսել ռուսերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի, «Պատվո նշան» շքանշաններով։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար