Խորեն Գալֆայան

Բանաստեղծ, դրամատուրգ

Արշակ Ֆեթվաճյան

Գեղանկարիչ

Ստեփան Շահումյան

Լրագրող, պետական գործիչ

Արամ Քոչարյան

Կոմպոզիտոր, երաժշտագետ

Վարագ Առաքելյան

Լեզվաբան, բանասեր

Շահեն Թաթիկյան

Արձակագիր

Մարիա Ղամբարյան

Դաշնակահար

Արմեն Չալտիկյան

Ճարտարապետ, գեղանկարիչ, գրաֆիկ

Գևորգ Դևրիկյան

Արձակագիր, հրապարակախոս

Վլադիմիր Անտաշյան

Քանդակագործ

Լեմս Ներսիսյան

Գեղանկարիչ

Նոննա Զոտովա

Հաղորդավար, դերասանուհի

Մարիա Դիվանյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ՆՈՐԱՅՐ ԴԱԲԱՂՅԱՆ

Գրականագետ

5 օգոստոս, 1904 - 12 հուլիս, 1955

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1914թ. հոր մահից հետո Դաբաղյանների ընտանիքը բնակություն է հաստատել Թիֆլիսում, այնուհետև տեղափոխվել Կարս, ապա` Երևան։ Նյութական ծանր վիճակի պատճառով մայրը տղային հանձնել է որբանոց։ 1922թ. ավարտելով երկրորդ աստիճանի դպրոցը` ընդունվել և 1925թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, իսկ 1932թ.` Մոսկվայի կարմիր պրոֆեսուրան։ 1927-30թթ եղել է «Գրական դիրքերում», 1936-37թթ` «Խորհրդայի գրականություն» ամսագրերի, իսկ 1930-36թթ` «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1935-37թթ` ՀԿԿ Կենտկոմի կուլտլուսբաժնի վարիչը։ 1937թ. կարճ ժամանակով եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտորը (1936թ-ից` պրոֆեսոր)։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937-39թթ բռնադատվել է՝ գտնվելովվ ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ 1920-30-ական թվականների գրական կյանքի աչքի ընկնող դեմքերից է եղել, Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի անդամ։ Գռեհիկ սոցիոլոգիզմի դիրքերից պայքարել է Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի և մյուս նոյեմբերականների դեմ։ Եղիշե Չարենցի արդարացումից հետո` 1954թ., «Եղիշե Չարենց» գրքույկով ջանալով վերագնահատել հանճարեղ բանաստեղծին` հետին թվով փորձել է սրբագրել իր և սերնդակիցների` ողբերգական հետևանքներով լի կոպիտ սխալներն ու մոլորությունները։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ 1940-55թթ դասխոսել է Երևանի պետական համալսարանում և Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Հրատարակվել են նրա «Ինչ է սպեցիֆիզմը և ինչու են պայքարում նրա դեմ» (1928թ.), «Պլեխանովի էսթետիկական հայացքների մասին» (1934թ.), «Եղիշե Չարենց» (1954թ.), «Հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը և Հովհաննես Թումանյանը» (1954թ.) գրքերը: Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար